«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Աշտարակ-Թալին հատվածում ազդարարվեց բետոնի տեղադրման աշխատանքների մեկնարկը


Աշտարակ-Թալին հատվածում ազդարարվեց բետոնի տեղադրման աշխատանքների մեկնարկը 30.09.2016

Սեպտեմբերի 30-ին մեկնարկեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի շրջանակներում կառուցվող Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնյա պատվածքի իրականացման աշխատանքները: Բետոնի որակի հետ կապված արվել են համապատասխան փորձարկումները և կապալառուն՝ իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը գործարկել է բետոն տեղադրիչ մեքենան՝ սկիզբ դնելով բետոնյա պատվածքի իրականացման աշխատանքներին: Շինաշխատանքների հսկողությունն իրականացվում է վերահսկող ընկերության՝ «Սաֆեժ»-ի մասնագետների կողմից:  

 

Նախատեսվում է, որ վերանորոգումից հետո Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում երկշարք ճանապարհը կփոխարինվի քառաշարք ճանապարհով, իսկ շուրջ 15 կմ երկարությամբ հատված՝ շրջանցելով գործող ժանապարհը, կունենա նոր ծրագիծ:

 

Հիմքի տեղադրման, ինչպես նաև բետոնփռիչի միջոցով բետոնյա ծածկի տեղադրման աշխատանքները սկսվեցին Երևան-Գյումրի մայրուղու 53-րդ կիլոմետրից: Զուգահեռաբար, ճանապարհի այլ հատվածներում, կապալառու կազմակերպությունը շարունակում է իրականացնել ճանապարհի հողային պաստառի լայնացման, ժայռային գրունտի պայթեցման, ինչպես նաև ջրթող կառույցների և ուղեանցերի շինաշխատանքները, ընթացքի մեջ են նաև շրջանցիկ հատվածների շինարարական աշխատանքները:

 

Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 2-ի շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին, որոնք կազմում են 180 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Ստորև տեսանյութի միջոցով ներկայացնում ենք բետոն տեղադրիչ մեքենայի աշխատանքը և բետոնի տեղադրման գործընթացը:

« Վերադառնալ ցանկ
© 2021. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10