«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Ճանապարհային նշանների մատակարարում և տեղադրում


Վերջնաժամկետ: 10.01.2018

ՀարգելիՀայտատու

Սույնովցանկանումենքտեղեկացնել, որ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման Լրացուցիչ Ֆինանսավորման (ԿՆՃՑԲԾ ԼՖ) ծրագրիշրջանակներում իրականացվող «Ճանապարհային նշանների մատակարարում և տեղադրում» թիվ NCB-LRNIP-AF-G/2017-RS մրցութայինփաստաթղթերումկատարվելէփոփոխություն:

Խնդրում ենք հաշվի առնել ներքոնշյալը Հայտը պատրաստելուց.

1․ Մրցութային փաստաթղթերի II Բաժնի («Հայտաթերթ») ՑՀ 22.1, ՑՀ 25.1 (Դ. «Հայտերի ներկայացում և բացում») ենթակետերը շարադրվում են հետևյալ խմբագրությամբ․

 

ՑՀ 22.1

 

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց առաջարկներն էլեկտրոնային եղանակով՝ միայն էլ-գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով մինչև2018թ-ի հունվարի 10-ը, ժամը 15:00-ն: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։

ՑՀ 25.1

Ստացված առաջարկների էլեկտրոնային բացումը տեղի կունենա2018թ-ի հունվարի 10-ը, ժամը 15:00-նէլ-գնումների Armeps համակարգի միջոցով։

 

2. Մրցութային փաստաթղթերիVII Բաժնի (Պահանջների ցանկ)3-րդ կետի (Տեխնիկական Մասնագրեր)2.1. Նշանների վահանակները ենթակետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ․

«Բոլոր նշանների վահանակները պետք է համապատասխանեն նախագծին: Նախազգուշացնող, կարգավորող և տեղեկատվության նշանների վահանակները պետք է պատրաստվեն 1.2 մմ հաստության հատուկ ձևով դրոշմահատված պողպատե թիթեղից և եզրերը առնվազն 15 մմ նշանի հետևի կողմ ծալվեն՝ ամբողջ նշանին առանձնահատուկ ամրություն տալու նպատակով: Ստանդարտ նշանները պետք է լինեն 1 ամբողջական կտորից, առանց որևէ եռակցման: Միայն վահանակը կանգնակին ամրացնելու համար նախատեսված ամրակման դետալները կարող են եռակցված լինել վահանակին։ Ոչ ստանդարտ նշանները կարող են պատրաստվել 1-ից ավելի կտորներից։Մակերևութը պետք է լինի կրկնակի փոշեներկված` (նախնական և արտաքին շերտ)` 0.1-0.2մմ ընդհանուր հաստությամբ:

Նման թիթեղները նախքան որպես երթևեկության նշանների վահանակներ օգտագործվելը պետք է յուղազրկվեն, փորագրվեն, չեզոքացվեն և մշակվեն:

 

Յուրաքանչյուր ճանապարհային նշանի վրա, հետևի կողմում պետք է տեղադրվի ջրակայուն պիտակ՝ արտադրողի անվանումով:»



« Վերադառնալ ցանկ
© 2018. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10