«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

ԿՆՃՑԲԾ-ի լրացուցիչ ֆինանսավորման 3–րդ տարվա ճանապարհների հիմնանորոգման նախագծում և հեղինակային հսկողություն


Վերջնաժամկետ: 04.09.2017

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԿՆՃՑԲԾ)


Առաջադրանքի անվանումը՝ ԿՆՃՑԲԾ-ի լրացուցիչ ֆինանսավորման 3–րդ տարվա ճանապարհների հիմնանորոգման նախագծում և հեղինակային հսկողություն

Հայաստանի Հանրապետությունը (Վարկառուն) 40.0 մլն. ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ վարկ է ստացել Համաշխարհային բանկից՝ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ֆինանսավորման նպատակով (ԿՆՃՑԲԾ), և նախատեսում է այդ գումարից նաև վճարումներ կատարել խորհրդատվական ծառայությունների համար:
Խորհրդատվական ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են `

1. Նախագծերի նախապատրաստում մոտ 62.0 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման նպատակով, որոնք պետք է վերականգնվեն ԿՆՃՑԲԾ-ի լրացուցիչ ֆինանսավորման 3-րդ տարվա շրջանակներում, և բնապահպանական եւ սոցիալական կառավարման պլանների նախապատրաստում;
2. Շինարարության ընթացքում հեղինակային հսկողության իրականացում:

Պայմանագիրը կազմված կլինի երկու մասից՝ միանվագ վճարման պայմանագիր (Նախագծման փուլի համար) և ժամանակի վրա հիմնված պայմանագիր (Նախագծի հեղինակային հսկողության փուլի համար):
Նախագծման փուլի Ծառայություններն ակնկալվում է սկսել 2017 թվականի նոյեմբերին և ավարտել 2018 թվականի փետրվար ամսին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության §Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն¦ պետական ոչ առևտրային կազմակերպությունը նշված ծառայությունները տրամադրելու նպատակով հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին (խորհրդատուներին) ներկայացնել հետաքրքրվածության հայտեր: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկություններ՝ նշելով, որ որակավորված են և ունեն համապատասխան փորձառություն ծառայություններն իրականացնելու համար (բրոշյուրներ, իրականացված նմանատիպ առաջադրանքների նկարագրություն, նման պայմաններում աշխատելու փորձ, անձնակազմում համապատասխան հմտություններով ունեցող անձանց առկայություն և այլն):: Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշները հետևյալն են. Խորհրդատուի (որպես կազմակերպություն) ընդհանուր փորձառությունը մանրամասն նախագծերի նախապատրաստման ճանապարհների հիմնանորոգման ծրագրերում (վերջին 10 տարիների ընթացքում Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսավորվող ճանապարհների հիմնանորոգման ծրագրերում մասնակցություն), Խորհրդատուի (որպես կազմակերպություն) նմանատիպ փորձառությունը լեռնային շրջաններում ճանապարհների շինարարության/հիմնանորոգման համար մանրամասն նախագծերի նախապատրաստման պայմանագրերում (վերջին 5 տարիների ընթացքում պայմանագրերի քանակը):
Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարահային բանկի ուղեցույցի 1.9 կետին §Ուղեցույց: ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ¦ (§Խորհրդատուների ուղեցույց¦, 2011թ. հունվար), որտեղ սահմանված է շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային Բանկի քաղաքականությունը:
Որակավորումները հզորացնելու նպատակով՝ խորհրդատուները կարող են միավորվել այլ կազմակերպությունների հետ և համատեղ հայտ ներկայացնել կամ ենթակապալի պայմանագրեր կնքել:
Խորհրդատուն կընտրվի §Խորհրդատուների ուղեցույցում¦ սահմանված §Որակի և գնի վրա հիմնված ընտրություն¦ ընթացակարգի համաձայն:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային օրերին, ժամը 09:00-17:00 (տեղական ժամանակ):
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել գրավոր անգլերեն լեզվով առձեռն (կամ սուրհանդակային ծառայության միջոցով) կամ էլեկտրոնային փոստով Adobe PDF ֆորմատով մինչև 2017թ. սեպտեմբերի 04-ը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
՞Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն՞ ՊՈԱԿ
Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պ-րն. Վարդան Կարապետյանին
ՀՀ, Երևան, 4 Տիգրան Մեծ փողոց
Հեռ. (374-12) 20 10 10
Էլ.հասցե: vardan.karapetyan@tpio.am, astghik.sahakyan@tpio.am, hasmik.ordukhanyan@tpio.am



« Վերադառնալ ցանկ
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10