«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

ԿՆՃԲԾ-ԼՖ 2-րդ տարվա ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողություն


Վերջնաժամկետ: 14.08.2017

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

Երկիրը՝

Հայաստանի Հանրապետություն

Ծրագիրը՝

 

ՎարկNo

Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի Լրացուցիչ ֆինանսավորում (ԿՆՃԲԾ-ԼՖ)

 

8523-AM

Առաջադրանքիանվանումը՝ԿՆՃԲԾ-ԼՖ 2-րդ տարվա ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողություն

ՀղումNo.: կետ #3, ԿՆՃԲԾ-ԼՖ 2-րդ տարվա ճաապարհների տեխնիկական հսկողություն

 

          Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է լրացուցիչ վարկ 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով՝ Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի (ԿՆՃԲԾ) Լրացուցիչ ֆինանսավորման նպատակով, և նախատեսում է այդ գումարից վճարումներ կատարել ՙԿՆՃԲԾ-ԼՖ 2-րդ տարվա ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողություն՚ խորհրդատվական ծառայությունների համար:Ծառայությունները ներառում են շուրջ 59.8կմ ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն: Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը նախատեսվում է սկսել 2017թ. հոկտեմբերին և ավարտին հասցնել 2019թ. դեկտեմբերին (ներառյալ մեկ տարի՝ Թերությունների վերացման ժամանակաշրջանը):

   ՀՀ տրանսպորտի,կապիև տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն: ՊՈԱԿ-ը նշված Ծառայություններն իրականացնելու նպատակով հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին (Խորհրդատուներ)ներկայացնելու հետաքրքրության հայտեր: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկություններ՝ նշելով, որ որակավորված են և ունեն համապատասխան փորձառություն ծառայություններն իրականացնելու համար (բրոշյուրներ, իրականացված նմանատիպ առաջադրանքների նկարագրություն, նման պայմաններում աշխատելու փորձ, անձնակազմում համապատասխան հմտություններով ունեցող անձանց առկայություն և այլն):  Որակավորումները հզորացնելու նպատակով՝ խորհրդատուները կարող են միավորվել այլ կազմակերպության հետ, ներկայանալով որպես համատեղ ձեռնարկություն, կամ կնքել ենթակապալի պայմանագիր:  Կարճաժամկետ ցանկի չափորոշիչներն են `Ճանապարհային նախագծերի խորհրդատուի ընդհանուր փորձը (վերջին 10 տարիների ընթացքում ՄՄԿ-ի կողմից ֆինանսավորվող ճանապարհային ծրագրերի մասնակցությունը), Ճանապարհաշինության / վերականգնման աշխատանքների Տեխնիկական վերահսկողության ծառայություններ մատուցող խորհրդատուի նման փորձը ( Վերջին 5 տարիներին)

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է  «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների միջոցներով խորհրդատուների ընտրություն և աշխատանքե ուղեցույցի 1.9 կետին («Խորհրդատուների ընտրության ուղեցույցե 2011թ. հունվարին հրապարակված, վերանայված 2014թ. հուլիսին), որտեղ սահմանված է Համաշխարհային բանկի քաղաքականությունը հետաքրքրությունների բախման վերաբերյալ: Խորհրդատուն կընտրվի «Խորհրդատուների ընտրության ուղեցույցումե սահմանված  «Որակի և արժեքի վրա հիմնված ընտրությանե (QCBS) մեթոդի համաձայն:

Հետաքրքրված խորհրդատուները կարող են հավելյալ տեղեկություններ ստանալ աշխատանքային օրերին, 09:00-ից մինչև 17:00 (տեղական ժամանակ) ընկած ժամանակահատվածում:  Հետաքրքրության հայտերի ներկայացման հրավերը պետքէ ներկայացնել գրավոր անգլերեն լեզվով առձեռն (կամ սուրհանդակային ծառայության միջոցով) կամ էլեկտրոնային փոստով Adobe PDF ֆորմատով ոչ ուշ, քան 2017թ. օգոստոսի 14-ը ստորև նշված հասցեով.

ՀՀտրանսպորտի, կապիև տեղեկատվական տեխնոլոգիաներինախարարություն

Տրանսպորտիծրագրերիիրականացմանկազմակերպություն¦ ՊՈԱԿ

Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պ-րնՎարդան Կարապետյանին

ՀՀ, Երևան, 4 Տիգրան Մեծ փողոց

Հեռ:(374-12) 20 10 10

Էլ.հասցե: vardan.karapetyan@tpio.am, astghik.sahakyan@tpio.am, hasmik.ordukhanyan@tpio.am 



« Վերադառնալ ցանկ
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10