«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Գնումների Ընդհանուր Ծանուցում - Տրանշ 4


Վերջնաժամկետ: 31.12.2016

Գնումների Ընդհանուր Ծանուցում

Հայաստանի Հանրապետություն
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Տրանշ 4

Հայաստանի Հանրապետությունը վարկ է ստացել Կայունացման և Զարգացման Եվրասիական Հիմնադրամից՝ 150,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով (առանց ԱԱՀ և այլ հարկեր և տուրքեր) Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 4 իրականացման համար և մտադիր է գումարի մի մասը հատկացնել սույն ֆինանսավորման շրջանակներում գնվող աշխատանքների, համապատասխան ծառայությունների և խորհրդատվական ծառայությունների վճարման համար: Սույն ծրագիրը պետք է համատեղ ֆինանսավորվի ՀՀ Կառավարության կողմից (ԱԱՀ, այլ հարկեր և տուրքեր և տարաբնակեցման ծախսեր):

Ծրագիրը կներառի հետևյալ բաղադրիչները.
• Տրանշ 4 Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) ճանապարհի (4 լոտ) նախագծում և կառուցում/ վերակառուցում,
• Տրանշ 4 Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) ճանապարհի (4 լոտ) նախագծման և կառուցման/ վերակառուցման վերահսկողություն,
• Տեխնիկական աուդիտ.
Կայունացման և Զարգացման Եվրասիական Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող պայմանագրերը կիրականացվեն Համաշխարհային Բանկի ուղեցույցով սահմանված ընթացակարգերով՝ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնում ընտրության և աշխատանքի խորհրդատուների ՎԶՄԲ փոխառություններով և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների Համաշխարհային բանկի վարկառուների (Հունվար 2011, վերանայված`հուլիս 2014թ) ուղեցույցների շրջանակներում և բաց է բոլոր իրավասու հայտատուների համար` համաձայն ուղեցույցում սահմանվածի: Խորհրդատվական ծառայությունները կընտրվեն՝ համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների՝ Ուղեցույցներ ընտրության և աշխատանքի խորհրդատուների ՎԶՄԲ փոխառություններով և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների Համաշխարհային բանկի վարկառուների (Հունվար 2011, վերանայված`հուլիս 2014թ):
Կհայտարարվեն հատուկ գնումների ծանուցումներ այն պայմանագրերի համար, որոնք կառաջարկվեն Համաշխարհային բանկի միջազգային մրցույթի (ICB) ընթացակարգերի շրջանակներում և խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերի համար, երբ դրանք հասանելի լինեն ՄԱԿ-ի Զարգացման բիզնեսի, «Հայաստանի Հանրապետության» տեղական թերթում, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (www.mtc.am) և «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի (www.northsouth.am), ինչպես նաև Եվրասիական Զարգացման Բանկի(http://eabr.org/e/) և Կայունացման և Զարգացման Եվրասիական հիմնադրամի (http://efsd.eabr.org/e/) կայքերում:
Կապալառուների նախաորակավորումը պահանջվում է հետևյալ պայմանագրի համար- Տրանշ 4 Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) ճանապարհի (4 լոտ) նախագծում և կառուցում/ վերակառուցում:
Հետաքրքրվող մասնակիցները, ովքեր ցանկանում են ընդգրկվել էլեկտրոնային ցանկում` միջազգային մրցույթի (ICB) ընթացակարգերի շրջանակներում նախաորակավորման / հայտի հրավերներ ստանալու նպատակով և հետաքրքրվող խորհրդատուները, ովքեր ցանկանում են ստանալ հայտարարության պատճենը՝ պահանջելով խորհրդատվության ծառայությունների մատուցման պայմանագրերի Հետաքրքրությունների արտահայտման հայտերը, կամ անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվության համար, խնդրում ենք դիմել ստորև նշված հասցեով.
Պարոն Արթուր Սարգսյանին,
Գլխավոր Գործադիր Տնօրեն
Հասցե- Պուշկինի փ. 58
Քաղաք- Երևան,
ZIP Կոդ- 0002
Երկիր- Հայաստանի Հանրապետություն
Հեռ. (+37460) 50-68-70 (-71)
Էլեկտրոնային հասցե. info@northsouth.am



« Վերադառնալ ցանկ
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10