«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր


Վերջնաժամկետ: 17.06.2016

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

Ամսաթիվ` 11 հունիս 2016թ.
Վարկի համար` 2993 – ARM, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր, Տրանշ 3
Պայմանագրի համարը և անունը` 03-IC-004 Հողի օտարման և տարաբնակեցման իրավական մասնագետ 
Հայտի ներկայացման վերջնաժամկետ` 17 հունիս 2016թ.

 

Հայաստանի Հանրապետությունը վարկ է ստացել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հատուկ ֆոնդի միջոցներից՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման համար, Տրանշ 3, և մտադիր է գումարի մի մասը հատկացնել 03-IC-004 պայմանագրով նախատեսված համապատասխան վճարումները կատարելու համար: Պայմանագրի պայմանները և ԱԶԲ-ի կողմից վճարումները կկատարվեն Վարկային համաձայնագրի պայմաններին և ԱԶԲ-ի և իր վարկառուների կողմից խորհրդատուների վարձման ուղեցույցների համաձայն: Բացառությամբ ԱԶԲ-ի կողմից հատուկ համաձայնության դեպքերի ոչ մի այլ կողմ, բացի ՀՀ կառավարությունից, վարկի գումարի նկատմամբ չի կարող որևէ իրավունք ունենալ կամ պահանջ ներկայացնել:

Հողի օտարման և տարաբնակեցման իրավական մասնագետ`
ԾԻԿ-ը կվարձի ազգային անհատ-խորհրդատուի, ով գերադասելի է որ ունենա 5 տարվա աշխատանքային փորձ որպես իրավական մասնագետ և ունի բակալավրի աստիճան իրավական ոլորտում: Հողի օտարման և տարաբնակեցման իրավական մասնագետը պետք է ունենա նաև լավ աշխատանքային գիտելիքներ ՀՀ հողի օտարման ոլորտում: Պահանջվում է անգլերեն լեզվի գրավոր և բանավոր իմացություն: Հողի օտարման և տարաբնակեցման իրավական մասնագետի համակարգողի մանրամասն գործառույթներն են՝
1) անհրաժեշտության դեպքում կատարել առաջարկություններ Հողի օտարման և տարաբնակեցման ընթացակարգը կարգավորող իրավական ակտերին փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, համակարգել ՀՕՏԾ իրականացման ընթացքում ծագած իրավական հարցերի կարգավորումը, և արձագանքել համապատասխանաբար,
2) աջակցել ԾԻԿ-ի սոցիալական ազդեցության և տարաբնակեցման մասնագետին` ՀՕՏ գործընթացի և խորհրդատվության իրավական ընթացքն ապահովելու մեջ,
3) տրամադրել պարզաբանումներ՝ կապված ԱԵԱ իրավքունքների և պարտականությունների հետ, ներկայացնել մեկնաբանություններ ՀՕՏԾ և ՀՕՏՇ պահանջների վերաբերյալ, պարզաբանել և բացատրել ԱԵԱ-երին նշված փաստաթղթում սահմանված ընթացակարգի պահանջները և ՀՀ օրենսդրությունը:
4) մշակել նմուշներ փաստաթղթերի համար (գրառումներ, ծանուցումներ/տեղեկատվական թերթիկներ, բրոշյուրներ), ներկայացնել առաջարկներ,
5) աջակցել ԾԻԿ-ին՝ ձեռք չբերված գույքի փոխհատուցման գումարը դատարանի կամ նոտարի հաշվին ներդնելու գործընթացի կազմակերպմանը,
6) աջակցել ԾԻԿ-ին և ՀՕՏԾ իրականացման խմբին ԲԼԽ-ի հանդիպումներ կազմակերպելու հարցում, աջակցել ԱԵԱ-երին լուծել առկա խնդիրները վեճերի կարգավորման մեխանիզմի միջոցով,
7) աջակցել ԾԻԿ-ին ԱԵԱ-ի բողոքների շարունակական ստուգման և լուծման հարցում, անհրաժեշտության դեպքում կատարել դաշտային այցեր, հետազոտել գոյություն ունեցող բողոքները տեղում,
8) Վերահսկել ՀՕՏԾ իրականացման ընթացքը և փոխհատուցման համաձայնագրերի/պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև ներկայացնել առաջարկներ և նշել խնդիրների լուծման եղանակներն ու միջոցները անհամապատասխանությունների դեպքում,
9) աջակցել ԱԵԱ-երին թերի փաստաթղթերի ուղղման և նախագծման գործընթացքում, այսինքն՝ ժառանգության հետ կապված փաստաթղթեր, արտերկրում բնակվող սեփականատերերի կողմից տրամադրված լիազորագրերի նմուշ,և այլն,
10) համագործակցել նոտարական գրասենյակների և անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի հետ, քննարկել համաձայնագրերի և պայմանագրերի ընթացքում առաջացած իրավական խնդիրները և առաջարկել լուծումներ:

Ընտրության եղանակը` Անհատ խորհրդատուի ընտրություն
Պայմանագրի տեսակը` Միանվագ վճարումներով
Գնահատված բյուջեն՝ 14,643 ԱՄՆ դոլար
Մասնագիտական անձնակազմի ներգրավում՝ 11 մարդ-ամիս
Առաջադրանքի իրականացման տևողությունը՝ 242 աշխատանքային օր
Աշխտանքների սպասվելիք սկիզբը՝ 15 հուլիս 2016թ.
Աշխտանքների սպասվելիք ավարտը՝ 15 հուլիս 2017թ.
Խորհրդատուների տեսակ՝ ազգային անհատ-խորհրդատու

Հայտերի ներկայացում`
Հետաքրքրված մասնակիցները կարող են գտնել և բեռնել հետաքրքրության հայտի ձևն ու ցանկացած այլ առնչվող տեղեկատվություն (անվճար) ԱԶԲ-ի Խորհրդատուների Կառավարման Համակարգի հետևյալ ինտերնետային կայքից՝ http://www.cms.adb.org: Հետաքրքրության հայտի ձևը մասնակիցները կարող են ձեռք բերել նաև info@northsouth.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով էլեկտրոնային նամակ:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ http://www.cms.adb.org ԱԶԲ-ի Խորհրդատուների Կառավարման Համակարգի միջոցով, ոչ ուշ, քան 17 հունիս 2016թ.:
Կազմակերպության անվանումը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ:
Հասցեն՝ ՀՀ. Ք. Երևան 0002, Պուշկինի փողոց, թիվ 58 շենք
Հեռախոս՝ (+37460) 50-68-70 (-71)
Հարցերի համար դիմել` Սերգեյ Սարգսյան, գնումների մասնագետ
Էլեկտրոնային հասցե` info@northsouth.am 

 



« Վերադառնալ ցանկ
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10