«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր


Վերջնաժամկետ: 17.06.2016

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

 Ամսաթիվ` 11 հունիս 2016թ.

Վարկի համար` 2993 – ARM, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր, Տրանշ  3

Պայմանագրի համարը և անունը` Պայմանագիր 03-IC-003 – Դաշտային աշխատանքների համակարգող

Հայտի ներկայացման վերջնաժամկետ` 17 հունիս 2016թ.

 

Հայաստանի Հանրապետությունը վարկ է ստացել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հատուկ ֆոնդի միջոցներից՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման համար, և մտադիր է գումարի մի մասը հատկացնել 03-IC-003 պայմանագրով նախատեսված համապատասխան վճարումները կատարելու համար: Պայմանագրի պայմանները և ԱԶԲ-ի կողմից վճարումները կկատարվեն Վարկային համաձայնագրի պայմաններին և ԱԶԲ-ի և իր վարկառուների կողմից խորհրդատուների վարձման ուղեցույցների համաձայն: Բացառությամբ ԱԶԲ-ի կողմից հատուկ համաձայնության դեպքերի ոչ մի այլ երրորդ կողմ, բացի ՀՀ կառավարությունից, վարկի գումարի նկատմամբ չի կարող որևէ իրավունք ունենալ կամ պահանջ ներկայացնել:

Դաշտային աշխատանքների համակարգող
ԾԻԿ-ը կվարձի ազգային անհատ-խորհրդատուի, ով գերադասելի է որ ունենա 3 տարվա աշխատանքային փորձ բազմագործառութային թիմերի, հողի օտարման և տարաբնակեցման հետ կապված աշխատանքների կառավարման և համակարգման ոլորտում, ունենա բակալավրի աստիճան սոցիալական գիտություններում կամ հողի կառավարման կամ տեխնիկական գիտություններում կամ համապատասխան ոլորտներում` տեղյակ լինելով ԱԶԲ Անվտանգության քաղաքականության հայտատարությանը (2009թ): Դաշտային աշխատանքները համակարգողը պետք է ունենա ՀՀ հողի օտարման աշխատանքային գիտելիքներ, այդ թվում ՀՕՏԾ պատրաստման և իրականացման մեջ ներառված հաստատություններում: Անգլերեն գրավոր և բանավոր իմացությունը ցանկալի է:Դաշտային աշխատանքները համակարգողի մանրամասն հիմնական գործառույթներն են՝

1) համակարգել անհատ խորհրդատուի գործունեությունը՝ հիմք ընդունելով ՀՕՏԾ իրականացման մշակված մանրամասն գործողությունների պլանը,
2) բաժանել աշխատանքը իրականացման թիմի անդամների միջև` սերտ համագործակցելով անհատ խորհրդատուի խմբի ավագի հետ,
3) ծրագրավորել և վերահսկել ՀՕՏԾ իրականացման գործընթացը և իրականացնող թիմի կողմից կատարված աշխատանքների ամբողջական տեղեկատվական բազան, որը արտացոլում է իրականացման գործընթացը և վարվում է անհատ խորհրդատուի կողմից՝ ՊՈԱԿ-ի Իրավական և արտաքին ազդեցության ստորաբաժանման հետ համատեղ,
4) համակարգել անհատ խորհրդատուի և ՊՈԱԿ փոխգործակցությունը, ինչպես նաև գործընթացում ներգրավված տարբեր պետական, համայնքային և այլ մարմինների համագործակցությունը, կազմակերպել քննարկումներ և հանդիպումներ, ըստ անհրաժեշտության,
5) աշխատանքային շաբաթվա վերջում ՊՈԱԿ ներկայացնել անհատ խորհրդատուի կողմից իրականացված կադաստրի և նոտարական գործողությունների ցանկը ՀՕՏԾ իրականացման շրջանակներում, յուրաքանչյուր շաբաթվա համար համապատասխան ծախսերով,
6) ՊՈԱԿ ներկայացնել ընթացիկ համառոտ տեղեկատվություն և տվյալներ ՀՕՏԾ աշխատանքների շաբաթական (կամ ավելի հաճախ, ըստ ԾԻԿ պահանջի) առաջընթացի վերաբերյալ (ներառյալ ԱԵԱ հետ կնքված օտարման պայմանագրերի ստուգված մանրամասները, հողերի նոր սեփականության վկայականները՝ գրանցված ՀՀ-ի անվամբ հիմք ընդունելով օտարման պայմանագրերը, ԱԵԱ ծանուցումների վերաբերյալ տվյալներ, ավանդի փոխհատուցման չափը, իրականացման օրինականացման դեպքերը, սեփականազրկման դեպքերը),
7) ՊՈԱԿ քննարկմանը ներկայացնել խոչընդոտների և խնդրահարույց դեպքերի նկարագրությունը, որոնք առաջացել են ՀՕՏԾ իրականացման ընթացքում և առաջարկել լուծման մեխանիզմներ,
8) ՊՈԱԿ-ին ներկայացնել ՀՕՏԾ իրականացման և ՀՕՏ վերաբերյալ տվյալների ընթացիկ միջազգային գործընթացը (նախնական ուսումնասիրությունների միջոցով, ըստ անհրաժեշտության, դաշտային այցեր) քննարկումների և հետագա դեպքերի համար, ներառյալ.

• այն դեպքերը, որոնք պետք է հանձնվեն անհատ խորհրդատուին համապատասխան եզրակացությամբ և հիմնավորմամբ,
• ՀՕՏ ուղղման միջոցառումների համար պահանջվող դեպքեր,

9) ՈւԳԾ-ի և ՀՕՏԼԾ-ի կողմից իրականացված գործողությունների վերահսկողություն և ստուգում`երաշխավորելու հստակ իրականացում` ըստ համաձայնեցված ժամանակացույցի,
10) ստուգել, արդյոք նոր տեղեկատվությունը/տվյալները վավերացվել են և ներմուծվել ՀՕՏԾ տվյալների բազա,
11) աջակցել և առաջնորդել անհատ խորհրդատուի տվյալների բազայի մասնագետին տվյալների բազայի կառավարման և բարելավման իրականացման գործընթացում,
12) աջակցել ԾԻԿ-ին ՀՕՏԾ արտաքին մոնիտորինգի ընկերակցության պահանջներին անդրադառնալու գործընթացում իրականացման հաշվետվությունների պատրաստման ընթացքում (ներառյալ պահանջվող տվյալների, վկայականների, պարզաբանումների տրամադրումը, և այլն),
13) համակարգել և երաշխավորել ԱՄԳ-ի կողմից պատրաստված ուղղիչ գործողությունների պլանի հստակ իրականացում, (առկայության դեպքում),
14) վերանայել և աջակցել ԾԻԿ-ին արձագանքել ՀՕՏԾ իրականացման ընթացքում առաջացած ցանկացած բողոքներին կամ դժգոհություններին,
15) աջակցել անհատ խորհրդատուին կազմակերպել և իրականացնել ազդեցության ենթակա անձանց ծանուցումը հանրային գերակա շահի ընթացակարգերի վերաբերյալ (ներառյալ սեփականության բռնագրավման փուլում)
16) դատարաններում ապահովել անհրաժեշտ տեղեկատվության, տեղեկանքների և տվյալների ստացումը պետական, համայնքային և այլ մարմիններից՝ հողի օտարման գործընթացում,
17) ՊՈԱԿ-ին ներկայացնել ՀՕՏԾ ամսական առաջընթացի և ավարտական հաշվետվությունները՝ ըստ ԾԻԿ պահանջների:

Ընտրության եղանակը` Անհատ խորհրդատուի ընտրություն (ICS)
Պայմանագրի տեսակը` Միանվագ վճարումներով
Գնահատված բյուջեն՝ 18,199 ԱՄՆ դոլար
Մասնագիտական անձնակազմի ներգրավում՝ 11 մարդ-ամիս
Առաջադրանքի իրականացման տևողությունը՝ 242 աշխատանքային օր
Աշխտանքների սպասվելիք սկիզբը՝ 15 հուլիս 2016թ.
Աշխտանքների սպասվելիք ավարտը՝ 15 հուլիս 2017թ.
Խորհրդատուների տեսակ՝ ազգային անհատ-խորհրդատու

Հայտերի ներկայացում`
Հետաքրքրվող մասնակիցները կարող են գտնել և բեռնել հետաքրքրության հայտի ձևն ու ցանկացած այլ առնչվող տեղեկատվություն (անվճար) ԱԶԲ-ի Խորհրդատուների Կառավարման Համակարգի հետևյալ ինտերնետային կայքից՝ http://www.cms.adb.org : Հետաքրքրության հայտի ձևը մասնակիցները կարող են ձեռք բերել նաև info@northsouth.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով էլեկտրոնային նամակ:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ http://www.cms.adb.org ԱԶԲ-ի Խորհրդատուների Կառավարման Համակարգի միջոցով, ոչ ուշ, քան 17 հունիս 2016թ.:

Կազմակերպության անվանումը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ:
Հասցեն՝ ՀՀ. Ք. Երևան 0002, Պուշկինի փողոց, թիվ 58 շենք
Հեռախոս՝ (+37460) 50-68-70 (-71)
Հարցերի համար դիմել` Սերգեյ Սարգսյան, գնումների մասնագետ
Էլեկտրոնային հասցե info@northsouth.am 



« Վերադառնալ ցանկ
© 2018. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10