«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Արտաքին ֆինանսական աուդիտ - Տրանշ 1


Վերջնաժամկետ: 27.05.2016

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր 

Ամսաթիվ՝ 13 Մայիս, 2016թ. 

Վարկ N՝ 2561 - ARM: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Տրանշ 1
Պայմանագրի համարը և անունը՝ T1-CS-EFA-3
Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերի վերջնաժամկետ՝ 27 Մայիս, 2016թ


Հայաստանի Հանրապետությունը վարկ է ստացել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հատուկ ֆոնդի միջոցներից՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման համար, և մտադիր է գումար մի մասը հատկացնել (T1-CS- EFA-3) պայմանագրով նախատեսված համապատասխան վճարումները կատարելու համար: ԱԶԲ-ի պայմանագրի և վճարումների պայմաններն ու ժամկետները ենթակա կլինեն վարկի պայմաններին և ժամկետներին, այդ թվում ԱԶԲ-ի և իր վարկառուների կողմից խորհրդատուների կիրառման ուղեցույցերին: Ոչ մի այլ երրորդ կողմ, բացի ՀՀ կառավարությունից, վարկի գումարի նկատմամբ չի կարող որևէ իրավունք ունենալ կամ պահանջ ներկայացնել, բացառությամբ ԱԶԲ-ի կողմից հատուկ համաձայնության դեպքերի: Ծրագիրը ֆինանսավորվելու է ԱԶԲ-ի և ՀՀ կառավարության կողմից համատեղ: Ծրագիրը ֆինանսավորելու համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2009թ հոկտեմբեր 12 ԱԶԲ-ի և ՀՀ կառավարության միջև:

Խորհրդատու.
Հյուսիս-Հարավ Ճանապարհային Միջանցքի Ներդրումային ԾԻԿ ՊՈԱԿ-ին անհրաժեշտ է Խորհրդատու, որը կառաջարկի և կաջակցի որպես Արտաքին ֆինանսական աուդիտոր հետևյալ նպատակներով.

- Արտահայտել կարծիք ծրագրի 2015թ դեկտեմբերի 31 ավարտվող ֆինանսական տարվա, 2016թ դեկտեմբերի 31 ավարտվող ֆինանսական տարվա և 2017թ հունիսի 30 ավարտվող կես տարվա ժամանակահատվածի ֆինանսական վիճակի վերաբերյալ, աուդիտի ենթարկված տարիների ընթացքում ստացված միջոցների և կատարված ծախսերի վերաբերյալ:

Ընտրության մեթոդ՝ Նվազագույն գնի վրա հիմնված ընտրություն
Պայմանագրի տեսակ՝ Միանվագ
Առավելագույն բյուջե՝ 30,910 ԱՄՆ դոլար
Հանձնարարականի տևողություն՝ 14 ամիս
Նախնական մեկնարկի ամսաթիվ՝ Հունիսի 30, 2016թ.
Ակնկալվող ավարտման ամսաթիվ՝ 3-րդ եռամսյակ, 2017
Խորհրդատուի տեսակներ՝ Տեղական (ազգային)
Հայտերի ներկայացում՝ 15 օր


Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ծանուցմանը, ներառյալ Տեխնիկական առաջադրանքի ու նախնական նախահաշվի, ինչպես նաև Հետաքրքրության հայտի ձևին և այլ վերաբերող տեղեկատվությանը հետաքրքրված թեկնածուները կարող են ծանոթանալ և ներբեռնել ԱԶԲ-ի Խորհրդատուների Կառավարման Համակարգի հետևյալ ինտերնետային կայքից՝ http://www.cms.adb.org:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ http://www.cms.adb.org ԱԶԲ-ի Խորհրդատուների Կառավարման Համակարգի միջոցով, ոչ ուշ, քան նշված է Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ծանուցմամբ (27 Մայիսի, 2016թ.):
Կազմակերպության անվանումը՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ:
Հասցեն՝ ՀՀ. Ք. Երևան 0002, Պուշկինի փողոց, թիվ 58 շենք
Հեռախոս՝ (+37460) 50-68-70 (-71)
Հարցերի համար դիմել` Սերգեյ Սարգսյան, գնումների մասնագետ



« Վերադառնալ ցանկ
© 2019. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10