«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Նորություններ


2016թ. հոկտեմբերի 7

 2016թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կառուցվող կամրջի նախագծման և շինարարության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող խորհրդատուի ընտրության նպատակով տեղի է ունեցել հայ-վրացական համատեղ հանձնաժողովի նիստ։ Նիստում համատեղ հանձնաժողովը ամփոփել է 1-ին փուլի գնահատման արդյունքներն ու հաստատել մասնակիցների կարճ ցուցակը։

2-րդ փուլում ցուցակում ընդգրկված մասնակիցներին կառաջարկվի ներկայացնել տեխնիկական և ֆինանսական առաջարկներ։

 


 

2016թ. սեպտեմբերի 8

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի տարածքում տեղի ունեցավ Դեբեդ գետի վրա նոր կամուրջ կառուցելու նպատակով ստեղծված հայ-վրացական աշխատանքային խմբի հանդիպումը կամրջի շինարարության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած  մեկ տասնյակից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը, Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նուգզար Գասվիանին, ոլորտի այլ մասնագետներ:

Հանդիպմանը ներկա չինական, իրանական, հայկական և այլ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները  տեղում ծանոթացան   կամրջի կառուցման տեղանքին և տեխնիկական առանձնահատկություններին վերաբերող խնդիրներին, որից հետո երկու երկրների մասնագետները պատասխանեցին  նրանց հետաքրքրող հարցերին, պարզաբանեցին  շինարարության հետ կապված  առաջնահերթությունները։

«Հյուսիս - հարավ  ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանն արդյունավետ գնահատեց քննարկումը, նշելով, որ տեղում կազմակերպված նմանատիպ հանդիպում-քննարկումները, մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերություններին կօգնի ավելի իրատեսական գնահատել աշխատանքի ծավալները. «Ըստ ժամանակացույցի` հաղթող ընկերության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել մինչև դեկտեմբերի 28-ը: Կամրջի նախագծման աշխատանքներն իրականացվելու են 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին, որից հետո կմեկնարկի բուն շինարարությունը: Բարեկամության կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին»,- նշեց  Ա. Սարգսյանը:

Նոր կամուրջն ունենալու է երկու առանձին թռիչքային ծածկ, որոնք միացնելու են Դեբեդ գետի հայկական կողմի առկա սահմանային անցակետի ենթակառուցվածքը վրացական կողմի ենթակառուցվածքին։ Այն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի կդյուրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։

Մրցույթի առաջին փուլը բաղկացած կլինի միայն տեխնիկական առաջարկից:  Առաջին փուլի առաջարկները գնահատելուց հետո պատվիրատուն պարզաբանման հանդիպման կհրավիրի մրցույթի որակավորման չափանիշները բավարարող և տեխնիկապես համապատասխան հայտ ներկայացրած մասնակցին: Միայն որակավորված մասնակիցները, ովքեր առաջին փուլում ներկայացրել են տեխնիկապես համապատասխան և ընդունելի  հայտ, կհրավիրվեն մասնակցելու երկրորդ փուլին:

Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նուգզար Գասվիանին այս նախագիծը որակեց որպես  բացառիկ և յուրահատուկ: «Համոզված եմ, որ տարածաշրջանի համար բացառիկ նշանակություն ունեցող այս նախագիծը կիրականացվի սահմանված  ժամկետներում: Հայ-վրացական  Բարեկամության կամուրջը պետք է օրինակ ծառայի այլ երկրների համար»,- ասաց նա:

Կամրջի կառուցման, նախագծման և շինարարության արժեքը մոտ 9 միլիոն եվրո է, որի կեսը ֆինանսավորելու է վրացական կողմը:

Ծրագիրը իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցներով:

Նշենք նաև, որ սահմանային անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողով, որի անհատական կազմը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունները։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում...


  

 2016թ. հունիսի 2

  

   2016 թվականի հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման նպատակով հայ-վրացական մասնագիտական խումբը իրականացրել է աշխատանքային այց պետական սահմանի  «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետ։ Կողմերի հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջսահմանային հատվածում, քննարկվել են սահմանի հատման պարզեցված ընթացակարգի կիրառման մեխանիզմները, շրջանցիկ ճանապարհների և շինարարական հրապարակի ստեղծման, վրացական կողմում գտնվող երկաթգծի շահագործման անխափան աշխատանքի և անվտանգության կանոնների պահպանման, կամրջի կառուցման համար նախատեսվող և դրան հարակից հատվածում հողերի կարգավիճակի, բնապահպանական, հնագիտական ազդեցության, ինչպես նաև առկա խնդիրների ընդհանուր գույքագրմանն ու կամրջի կառուցմանը վերաբերող այլ հարցեր։

   Սահմանի հատման պարզեցված ընթացակարգի կիրառման մեխանիզմների, շրջանցիկ ճանապարհների և շինարարական հրապարակի ստեղծմանը վերաբերող հարցերի լուծման նպատակով  հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 19-իթիվ 513-Ն որոշմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի  միջև պետական սահմանի՝ «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետերի տարածքում կառուցվող նոր կամրջի շինարարական գոտի մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգը»։ Վրացական կողմը ևս կներկայացնի պետական սահմանի վրացական հատվածից մուտքն ու ելքը կանոնակարգող ընթացակարգ։

   Բնապահպանական, հնագիտական ազդեցության, հողերի կարգավիճակին վերաբերող հարցերը առավել մանրամասն կուսումնասիրվեն և կքննարկվեն կամրջի նախագծման փուլում։

 


 

2015թ. դեկտեմբերի 3

2015 թվականի դեկտեմբերի 1-ից 2-ը հայ-վրացական աշխատանքային խմբերը Երևան քաղաքում մասնակցել են  Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի /այսուհետև ՎԶԵԲ/ կողմից կազմակերպված սեմինարին, որտեղ կողմերը ծանոթացել են կամրջի կառուցման տեխնիկական հսկողության, նախագծման և շինարարության իրականացման մրցույթային գործընթացների կազմակերպման, ինչպես նաև ՎԶԵԲ-ի գնումների էլեկտրոնային հարթակի առանձնահատկություններին։

 Ծրագրով նախատեսված մրցույթները կիրականացվեն էլեկտրոնային գնումների միջոցով՝ /www.ebrd.com/ օգտագործելով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային գնումների հարթակը: 


 

2015թ․ հոկտեմբերի 26

Հայ-Վրացական համատեղ հանձնաժողովի 1-ին նիստ, 

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային
զարգացման նախարարություն, ք․Թբիլիսի

2015թ․ հոկտեմբերի 26-ին, Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունում տեղի է ունեցել է հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը։ Այդպիսով պաշտոնապես սկիզբ է դրվել Դեբեդ գետի վրա կառուցվող նոր՝ «Բարեկամություն» անվամբ կամրջի կառուցման աշխատանքների կազմակերպման գործընթացին։ Համատեղ հանձնաժողովի առաջին նիստում բացման խոսքով հանդես են եկել համանախագահներ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ Արթուր Առաքելյանը և Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարի առաջին տեղակալ Իլյա Դարչիաշվիլին։ Կողմերը, կարևորել են ՀՀ և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կառուցվող կամրջի անհրաժեշտությունն ու հրատապությունը, նշելով, որ նոր կամուրջն ավելի կդյուրինացի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։

Կողմերը քննարկել են 2014թ․ դեկտեմբերի 24-ին Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրից բխող մի շարք գործառույթներ, այդ թվում նաև՝ նոր կամրջի կառուցման հետ կապված երկրաբանական, բնապահպանական, հնագիտական, սոցիալական ազդեցության, ենթակառուցվածքների, սահմանային կոմունիկացիաների տեղափոխման, մոտեցնող ճանապարհների կառուցման, կամրջի շինարարության իրականացման, երկու երկրների սահմանի հատման, մաքսային տարածքով շինանյութի, շինարարական տեխնիկայի ներմուծման, արտահանման, հարկային օրենսդրությանն առնչվող հիմնախնդիրները։

Արդյունքում կողմերն առաջարկեցին նշված հիմնախնդիրների արագ լուծման նպատակով ներգրավել համապատասխան ոլորտների մասնագետների, ստեղծել ծրագրի իրականացման համատեղ խումբ՝ յուրաքանչյուր կողմից ներգրավելով համապատասխան մասնագետների: Նշված խումբը կազմակերպելու և իրականացնելու է ծրագրի շրջանակներում հայտարարվելիք գնումների գործընթացը՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի /այսուհետև ՎԶԵԲ/ գնումների ուղեցույցերին համապատասխան, ինչպես նաև ապահովելու է ծրագրին առնչվող ընթացիկ հիմնախնդիրների՝ բնապահպանական, հնագիտական, երկրաբանական, սոցիալական ազդեցության, կամրջի շինարարության և տեխնիկական հսկողության, ենթակառուցվածքների, սահմանային կոմունիկացիաների տեղափոխման, մոտեցնող ճանապարհների կառուցման, սահմանի հատման, մաքսային, հարկային, իրավական, պայմանագրերի կառավարման, գնումներին վերաբերող հարցերի լուծումը։

Ծրագրի իրականացման համատեղ խումբը առկա խնդիրների ուսումնասիրության և դրանց լուծման տարբերակները կներկայացնի համատեղ հանձնաժողովին։ Միաժամանակ կողմերը որոշեցին ծրագրի իրականացման համատեղ խմբի աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավել գնումների միջազգային փորձագետի՝ ՎԶԵԲ գնումների էլեկտրոնային հարթակի առանձնահատկություններին ծանոթացնելու և այն (ըստ անհրաժեշտության) գործարկելու նպատակով:

Համանախագահները գոհունակությամբ արձանագրեցին ձեռքբերված առարկայական և շոշափելի հաջողությունները և փոխադարձ հավաստեցին` ծրագրի հաջող մեկնարկը, ինչպես նաև ծրագրի հետագա առաջընթացն ապահովելու իրենց հատուկ մտադրությունն ու պատրաստակամությունը:

 


 

2015թ. օգոստոսի 24

 

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման երկկողմ հարաբերություններ կարգավորման նպատակով 2015թ. օգոստոսի 24-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալի և <<Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն>> ՊՈԱԿ-ի մասնագիտական խմբի այցելությունը Բագրատաշենի սահմանային անցակետ

 

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահամնի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման երկկողմ հարաբերություններ կարգավորման նպատակով 2015թ. օգոստոսի 24-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալի և <<Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն>> ՊՈԱԿ-ի մասնագիտական խմբի այցելությունը Բագրատաշենի սահմանային անցակետ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման և երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով 2015թ. օգոստոսի 24-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և <<Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն>> ՊՈԱԿ-ի մասնագիտական խումբը այցելեցին Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետ՝ վրացական կողմի հետ քննարկելու նոր կամրջի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։ Վրացական մասնագիտական խումբը գլխավորում էր Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարի առաջին տեղակալ Իլյա Դարչիաշվիլին։ 

 Հանդիպումը տեղի ունեցավ երկու երկրների միջսահմանային հատվածում։ Տեղում մատնանշվեցին կամրջի կառուցման հնարավոր տարբերակները, որից հետո տեղափոխվեցին Հայաստանյան տարածք, որտեղ և շարունակվեցին հիմնական հարցերի քննարկումները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պետական սահմանի՝ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման հետ կապված երկրաբանական, բնապահպանական, հնագիտական, սոցիալական ազդեցության, ենթակառուցվածքների, սահմանային կոմունիկացիաների տեղափոխման, մոտեցնող ճանապարհների կառուցման, կամրջի շինարարության իրականացման, երկու երկրների սահմանի հատման, մաքսային տարածքով շինանյութի, շինտեխնիկայի ներմուծման, արտահանման, հարկային օրենսդրությանն առնչվող հիմնախնդիրները։ 

Արդյունքում կողմերն առաջարկեցին նշված հիմնախնդիրների քննարկման և լուծման նպատակով կազմակերպել և գումարել հայ-վրացական համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստ։

© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10