«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Հանդիպում շինարարական կազմակերպությունների և Հայաստանի Շինարարների Միության ներկայացուցիչների հետ:


Հանդիպում շինարարական կազմակերպությունների և Հայաստանի Շինարարների Միության ներկայացուցիչների հետ: 06.11.2017

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման (ԿՆՃՑԲԾ ԼՖ) շրջանակներում իրականացնելու է ճանապարհների շինարարական/վերանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթներ՝ բաց ազգային մրցակցային ընթացակարգով։

 

 

Քանի որ այսուհետ Համաշխարային Բանկի կողմից ֆինանսավորվող բաց տեղական մրցույթները իրականացվելու են ARMEPS էլեկտրոնային գնումների (www.armeps.am ) համակարգով, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը, գնումների բաժնի մասնագետների հետ միասին այսօր հանդիպում ունեցան շինարարական կազմակերպությունների և Հայաստանի Շինարարների Միության ներկայացուցիրչների հետ:

 

 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընթացիկ և հետագա շինարարական ծրագրերը, ինչպես նաև ARMEPS (www.armeps.am ) էլեկտրոնային համակարգով մրցույթ իրականացնելու կարգը, համակարգից օգտվելու առանձնահատկությունները: 

 

 

« Վերադառնալ ցանկ
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10