«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման


Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 12.09.2017

2017թ. սեպտեմբերի 8-ին«Տրանսպորտայի նծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ38+450-կմ90+191 հատվածի վերանորոգման/վերականգնման շինարարական աշխատանքների 3 չափաբաժնից բաղկացած Միջազգային Բաց Մրցակցային Ընտրություն ընթացակարգով մրցույթի ֆինանսական հայտերի հրապարակային բացումը:


Բացման գործընթացին ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, հայտատու կազմակերպությունների և Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչները:


Մրցույթն իրականացվում է Ասիական Զարգացման Բանկի գնումների ուղեցույցով սահմանված Մեկ փուլ- երկու ծրար Միջազգային Բաց Մրցակցային Ընտրություն ընթացակարգով: Ընթացակարգի պահանջներին համապատասխան բացվեցին այն հայտատուների ֆինանսական հայտերը, որոնց տեխնիկական հայտերը համապատասխանել էին մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին: Վերջինների գնահատմանը կհաջորդի 3 չափաբաժինների համար շինարարական պայմանագրերի շնորհումը:

« Վերադառնալ ցանկ
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10