«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) մշակման շրջանակներում սույն թվականի օգոստոսի 23-24-ը անցկացվեցին հանրային իրազեկման հանդիպումներ


Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) մշակման շրջանակներում սույն թվականի օգոստոսի 23-24-ը անցկացվեցին հանրային իրազեկման հանդիպումներ 25.08.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականցման կազամկերպություն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՏԾԻԿ) կողմից ներկայումս իրականացվում է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր), որի Կմ 00.000 – Կ38+450 հատվածը համաֆինանսավորվում է Եվրոպական Ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից, իսկ կմ 38+450 –90+191 հատվածը՝ Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից:
Ծրագրի շրջանակներում նախատեսված բոլոր վերականգնման աշխատանքները իրականացվում են գոյություն ունեցող ճանապարհների վրա, սակայն, որոշ դեպքերում, ճանապարհի որոշ հատվածների համար նախագիծը նախատեսել է ուղեգծի փոփոխություն կամ լայնացում, որոնց դեպքում առաջացել են հողերի օտարման, փոխհատուցման և տեղափոխման խնդիրներ, որի նպատակով ներկայումս իրակացնվում է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակումը:

Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) մշակման շրջանակներում սույն թվականի օգոստոսի 23-24-ը անցկացվեցին հանրային իրազեկման հանդիպումներ
Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) մշակման շրջանակներում սույն թվականի օգոստոսի 23-24-ը անցկացվեցին հանրային իրազեկման հանդիպումներ ՀՀ Լոռու մարզի ազդեցության ենթակա 11 համայնքներում (Վանաձոր, Գուգարք, Փամբակ, Վահագնաձոր, Վահագնի, Եղեգնուտ, Ձորագետ, Ձորագյուղ, Դսեղ, Ծաթեր, Թումանյան)։


Հանրային իրազեկման հանդիպումները անցկացվեցին ՏԾԻԿ-ի, հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացում ներգրավված խորհրդատու կազմակերպության մասնագետների մասնակցությամբ: Հանդիպումների շրջանակում ազդեցության ենթակա անձանց և համայնքներին ներկայացվեցին Ծրագրի նախագիծը, հողի օտարման և տարաբնակեցման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքը, փուլերը, ազդեցության ենթակա անձանց տրվելիք փոխհատուցման հաշվարկման սկզբունքները, նրանց իրավունքներն ու պարտականությունները, պարզաբանվեցին նաև հնարավոր բողոքարկման մեխանիզմները: Մասնագետները պատասխանեցին հանրությանը հուզող հարցերին, լսեցին հնչեցված առաջարկությունները: Մասնակիցներին տրամադրվեցին Ծրագրի տեղեկատվական թերթիկներտ` հողի օտարման և տարաբնակեցման գործընթացի կազմակերպման և իրականացման գործընթացի մանրամասն նկարագրությամբ:
Հանրային իրազեկման հանդիպումներին զուգահեռ, Խորհրդատու կազմակերպության մասնագետների կողմից իրականացվեցին նաև ազդակիր անձանց և տնային տնտեսությունների մարդահամարի և սոցիալ-տնտեսական հետազոտություններ, ինչպես նաև հետագայում հողերի օտարման և փախհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում: Միաժամանակ, ՀՕՏԾ մշակման շրջանակում ազդակիր հանդիսացող գույքի ցանկը, դրանց կազմն ու նկարագրությունը ճշգրտելու նպատակով Խորհրդատուի մասնագետների կողմից իրականացվում են մանրամասն չափագրման և տեղազննության հետազոտություններ ճանապարհի երկայնքին հարող տարածքներում։ Իրականացված ուսումանսիրությունների արդյունքներով կմշակվի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիր՝ ՀՀ օրենսդրության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Երաշխիքային քաղաքականության պահանջներին համապատասխան:

Հետազոտությունների ընթացքում հատուկ հարցաշարի միջոցով կբացահայտվեն նաև շինարարական աշխատանքների ընթացքում ազդակիր անձանց կրած կորուստները և ազդեցությունները (եթե այդպիսիք եղել են), և դրանց մասով Կապալառու կազմակերպության կողմից ձեռնարկված միջոցառումները: Նշված տվյալների ստուգման արդյունքներով ՀՕՏԾ ներքո կմշակվեն համապատասխան ճշգրտող միջոցառումներ շինարարական աշխատանքների արդյունքում պատճառված վնասների/կորուստների փոխհատուցման/մեղմման նպատակով:
Մ6 Վանաձոր – Ալավերդի - Վրաստանի սահման վերակառուցվող միջպետական ճանապարհի ազդակիր գոտում գտնվող հողատարածքները և դրանց ամրակցված անշարժ գույքը ենթակա կլինեն օտարման` «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Վերջինիս նպատակով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, Ծրագրի համար անհրաժեշտ հողամասերը բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը արդեն իսկ ներկայացվել է շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը, ենթարկվել է պետական իրավական փորձաքննության, որի արդյունքները ամփոփելուց հետո, ինչպես նաև հողամասերի փաստացի տեղագրական հանույթի/չափագրման արդյունքում օտարման ենթակա հողամասերի ցանկը ճշգրտելուց հետո, սույն թվականի օգոստոսի 7-ին որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: ՀՀ կառավարության կողմից որոշման նախագծի հաստատումից հետո Մ6 ծրագրի արդյունքում ազդեցության ենթակա անձանց կուղարկվեն համապատասխան ծանուցումներ՝ անհրաժեշտ տեղեկատվությամբ:

Մ6 ծրագրի արդյունքում ազդեցության ենթակա անձանց և տնային տնտեսություններին օտարվող գույքի և կորուստների դիմաց փոխհատուցումները կսահմանվեն մշակվող ՀՕՏԾ-ով՝ հիմք ընդունելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ԵՆԲ Երաշխիքային քաղաքականության պահանջները:
ՏԾԻԿ–ի և ներգրավված Խորհրդատուի կողմից զուգահեռաբար մեկնարկել են նաև ԱԶԲ կողմից ֆինանավորվող հատվածի (կմ 38+450 –90+191) ՀՕՏԾ մշակման շրջանակում անհրաժեշտ ուսումնասիրման աշխատանքները:

« Վերադառնալ ցանկ
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10