«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակումը:


18.08.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականցման կազամկերպություն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՏԾԻԿ) կողմից ներկայումս իրականացվում է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր), որի Կմ00.000 – Կմ38+450 հատվածը համաֆինանսավորվում է Եվրոպական Ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից:

Ծրագրի շրջանակներում նախատեսված բոլոր վերականգնման աշխատանքները իրականացվում են գոյություն ունեցող ճանապարհների վրա, սակայն, որոշ դեպքերում, ճանապարհի որոշ հատվածների համար նախագիծը նախատեսել է ուղեգծի փոփոխություն կամ լայնացում, որոնց դեպքում առաջացել են հողերի օտարման, փոխհատուցման և տեղափոխման խնդիրներ, որի նպատակով մեկնարկել է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակումը:


Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) մշակման շրջանակներում սույն թվականի օգոստոսի 23-24-ը կանցկացվեն հանրային իրազեկման հանդիպումներ ՀՀ Լոռու մարզի ազդեցության ենթակա 11 համայնքներում` հետևյալ ժամանակացույցով.

 

Հանրային իրազեկման հանդիպումների ժամանակացույց
(ՀՕՏԾ մշակում)

 

No Համայնք/ Ամսաթիվ/ Ժամ /Վայրը

1 Վանաձոր 23/08/2017  
2 Գուգարք 23/08/2017    11:00-13:00 Վանաձոր
3 Փամբակ 23/08/2017


4 Վահագնաձոր 23/08/2017  
5 Վահագնի 23/08/2017        15:00-17:00 Վահագնաձոր
6 Եղեգնուտ 23/08/2017


7 Ձորագետ 24/08/2017       
8 Ձորագյուղ 24/08/2017  10:00-12:00 Ձորագետ
9 Դսեղ 24/08/2017


10 Ծաթեր 24/08/2017            14:00-16:00 Թումանյան
11 Թումանյան 24/08/2017

 

Հանրային իրազեկման հանդիպումներըը կանկացվեն ՏԾԻԿ-ի, հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացում ներգրավված խորհրդատուի կազմակերպության մասնագետների մասնակցությամբ: Հանդիպումների շրջանակում կներկայացվեն Ծրագրի նախագիծը, հողի օտարման և տարաբնակեցման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքը, փուլերը, ազդեցության ենթակա անձանց տրվելիք փոխհատուցման հաշվարկման սկզբունքները, նրանց իրավունքներն ու պարտականությունները, կպարզաբանվեն նաև հնարավոր բողոքարկման մեխանիզմները:

« Վերադառնալ ցանկ
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10