«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Նախարարը այցելեց Տրանշ-2 և Տրանշ-3


Նախարարը այցելեց Տրանշ-2 և Տրանշ-3 12.07.2017

Երևան, 11 Հուլիսի, 2017 թ. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում կառուցվող Աշտարակ-Թալին և Տրանշ 3-ի շրջանակներում կառուցվող Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների իրականացման շինհրապարակներ:

Տրանշ 2-ի շրջանակներում, նախարարը հանդիպեց ծրագիրն 

իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերությունների ներկայացուցիչներին և ծանոթացավ ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքի հետ:

Նախարարն իր գոհունակությունը հայտնեց աշխատանքների առաջընթացի իրականացման վերաբերյալ և տվեց համապատասխան հանձնարարականներ:

Տրանշ 3-ի շրջանակներում, նախարարը հանդիպեց ծրագիրն իրականացնող «Սինոհիդրո Քորփորեյշն»,«Սպեա Ինջեներիա Եվրոպեա» և «ԱյԱրԴի Ինջիերինգ» ընկերության ներկայացուցիչների հետ` ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ միասին:
«Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավարը նախարարին ներկայացրեց շինարարական աշխատանքների պլանը, առաջընթացը, առանձնացրեց աշխատանքների իրականացման հետ կապված խնդիրները և խոչընդոտները:


Հանդիպման ընթացքում նախարարը մեկ անգամ ևս կարևորեց բարձր որակով ճանապարհի կառուցումը և ընգծեց, որ «Սինոհիդրո Քորփորեյշն»-ը պարտավոր է անհապաղ ձեռնարկել հստակ և արդյունավետ միջոցառումներ ծրագրի բնականոն առաջընթացը ապահովելու նպատակով և հանձնարարեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանին իրականացնել ամենօրյա վերահսկողություն «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների և աշխատանքային ծրագրի վրա:

Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:

Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական Ներդրումային Բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:

« Վերադառնալ ցանկ
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10