«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Աշտարակ-Թալին հատվածում ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները


29.03.2017

Հյուսիս-հարավ մայրուղու տարբեր հատվածներում շարունակվում են շինարարական աշխատանքները: Մասնավորապես, Աշտարակ-Թալին ճանապարհին (Տրանշ 2, հատվածի ընդհանուր երկարությունը՝ 42կմ) ընթանում են տարբեր տիպի հողային աշխատանքներ: Երևան-Գյումրի մայրուղու 61-րդ, 63-րդ և 64-րդ կիլոմետրերի վրա՝ Դավթաշեն, Կաթնաղբյուր և Աշնակ համայնքների տարածքներում, որտեղ կառուցվում է գործող ճանապարհը շրջանցող և բոլորովին նոր ծրագծով 15կմ երկարությամբ հատված, աշխատում են էքսկավատորներ, ինքնաթափեր և բուլդոզեռներ:

 

 

 

Որոշ հատվածներում իրականացվում են ժայռի հանույթի աշխատանքներ: Այդ հանույթն այնուհետև մանրացվում է, տեղափոխվում մեկ այլ վայր, որտեղ օգտագործվում է որպես ճանապարհի հիմքի լիցք:

 

 

 

Աշտարակ-Թալին ճանապարհին անցած տարի սկսված բետոնե ծածկի տեղադրման աշխատանքները կվերսկսվեն ապրիլին՝ եղանակային առավել կայուն և բարենպաստ պայմաններում:

« Վերադառնալ ցանկ
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10