«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Փոխըմբռնման հուշագիր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և իրանական Սաբիր և Թարհե Նոանդիշան կազմակերպությունների միջև


Փոխըմբռնման հուշագիր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և իրանական Սաբիր և Թարհե Նոանդիշան կազմակերպությունների  միջև 13.02.2017

2017թ.-ի փետրվարի 13-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և իրանական Թարհե Նոանդիշան և Սաբիր կազմակերպությունների միջև, ըստ որի կողմերը համաձայնություն են տալիս համագործակցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի չորրորդ տրանշի (Արտաշատ-Ագարակ) շրջանակներում հանրային-մասնավոր համագործակցության կոնցեպտի առավել արդյունավետ տարբերակների ուսումնասիրության և մշակման ուղղությամբ:

 

Համաձայն հուշագրի՝ իրանական Սաբիր և ԹարհեՆոանդիշանկազմակերպությունների համատեղ ձեռնարկությունը կուսումնասիրի Արտաշատ-Ագարակ ճանապարհահատվածում հանրային-մասնավոր համագործակցության կոնցեպտի կիրառման հնարավորությունները, ինչից հետո ուսումնասիրության արդյունքները կներկայացնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը` առանձնացնելով առավել արդյունավետ և իրատեսական տարբերակները, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անունից հուշագիրը ստորագրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, իսկ Սաբիր և  Թարհե Նոանդիշան կազմակերպությունների համատեղ ձեռնարկության անունից՝ լիազոր ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Ֆեազին:

« Վերադառնալ ցանկ
© 2018. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10