«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Տրանշ 3


Տրանշ 3 (Թալին-Լանջիկ 18,7կմ, Լանջիկ-Գյումրի 27,5կմ) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 46,2կմ


Երրորդ տրանշի վարկային համաձայնագրերը ստորագրվել են երկու վարկատու ֆինանսական հաստատությունների՝ Ասիական զարգացման բանկի (11.03.2014թ.) և Եվրոպական ներդրումային բանկի հետ (18.11.2013թ.):


Նախագծային աշխատանքներ իրականացնող խորհրդատու կազմակերպությունն է ֆրանսիական Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ ընկերությունը:

 

Կապալառու կազմակերպությունն է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ ընկերությունը:

 

Շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունն է Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկությունը:

 

Երրորդ տրանշի շինարարության պայմանագրային գինն է՝ Թալին-Լանջիկ հատվածի համար 100 մլն ԱՄՆ դոլար (վարկ), ներառյալ հարկերը, Լանջիկ-Գյումրի հատվածի համար 60 մլն Եվրո (վարկ) և 12 մլն Եվրո (գրանտ), ներառյալ հարկերը:

 

Վարկատուներ՝ Ասիական զարգացման բանկ (100 մլն ԱՄՆ դոլար) և Եվրոպական Ներդրումային Բանկ (60 մլն Եվրո և 12 մլն Եվրո /գրանտ/):

 

 

Երրորդ տրանշով իրականացվող աշխատանքների նկարագիրը.

 

 

1. Թալին-Լանջիկ 18,7 կմ հատվածի վերակառուցումը, տեխնիկական հսկողությունը, ինչպես նաև միջանցքի հարավային հատվածի նախագծումն ու Տրանշ 4-ի նախապատրաստումը ֆինանսավորվում են ԱԶԲ վրակային միջոցներով: Նախատեսվում է՝

• Թալին-Լանջիկ 18,7 կմ հատվածի վերակառուցման աշխատանքներ;

• Թալին-Լանջիկ  հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն;

• Հյուսիս-հարավ միջանցքի հարավային՝  Արտաշատից Քաջարան մոտ 304 կմ հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության և նախնախան նախագծի պատրաստում;

• Ծրագրի իրականացմանն աջակցություն և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա մասնաբաժնի նախապատրաստում, այդ թվում` մոտ 60կմ հատվածի վերջնական նախագծի պատրաստում;

• Երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագրի, ճանապարհային ակտիվների  կառավարման և ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակում և իրականացում:

 

2. Լանջիկ-Գյումրի 27,5կմ հատվածի վերակառուցումը և տեխնիկական հսկողությունը, ինչպես նաև Գյումրիի շրջանցիկի և Գյումրի-Բավրա մոտ 70կմ հատվածների նախագծումը ֆինանսավորվում են ԵՆԲ վարկային և դրամաշնորհային միջոցներով: Նախատեսվում է՝

• Լանջիկ-Գյումրի 27,5կմ երկշարքանի հատվածի վերակառուցում՝ ընդլայնելով այն մինչև քառաշարք;

• Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն;

• Հյուսիսային Գյումրի-Բավրա շուրջ 70կմ հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, նախնական և մանրամասն նախագծում;

• 5-րդ Տրանշի հայտի և մրցութային փաստաթղթերի նախապատրաստում:

 

 

Թալին - Գյումրի

Ընդհանուր երկարություն

46,17 կմ, որից`
Մոտ 3,5կմ հատվածի համար նախատեսված է նոր ծրագիծ, իսկ մոտ 42,6կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի լայնացեում՝ դարձնելով  քառաշարք ճանապարհ:

Ծածկի լայնություն

26,7 մ

Հիմնական աշխատանքներ

- Ներկայումս հիմնականում նախատեսված է երկշարք ճանապարհի վերակառուցում քառաշարք ճանապարհի, բացառությամբ 3,5կմ հատվածի, որը լինելու է ամբողջովին նոր կառուցվող ճանապարհ;
- Ընդհանուր առումով 9 տրանսպորտային հանգույցի կառուցում;
- Կառույցների իրականացում, այդ թվում՝ 13 գյուղատեխնիկայի անցում, 3 անասնանցում, 93 հեղեղատար,
գետանցկամուրջներ և ջրթող կառուցվածքներ:

Ծածկ

Ծածկի կառուցվածքը հետևյալն է՝ 35 սմ միջին խոշորության ավազ, 18 սմ կոպճային խառնուրդ C-7, 18 սմ խճային հիմք C-6 և 26 սմ բետոնյա ծածկ:

© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10