«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Հանրային իրազեկում և խորհրդատվություն


Ասիական զարգացման Բանկի (ԱԶԲ) քաղաքականության համաձայն՝ ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ) պետք է լիարժեք խորհրդատվություն տրամադրել և հնարավորություն ընձեռել մասնակցելու Ծրագրի իրականացման շրջանակներում հնարավոր սոցիալական ազդեցությունների հասցեագրմանը և ճանապարհի առանձին հատվածներում պահանջվող Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) իրականացման շրջանակներում աշխատանքների պլանավորմանը և իրականացմանը:
Ծրագրի իրականացման այն հատվածներում, որտեղ առկա է հողերի օտարման և տարաբնակեցման անհրաժեշտություն, Ծրագրի իրականացման կազմակերպության (ԾԻԿ) կողմից հողի օտարման և տարաբնակեցման գործընթացի բոլոր փուլերում պետք է իրականացվեն հանրային տեղեկատվության և խորհրդատվության քարոզարշավներ։ ԱԵԱ-ներին պետք է ժամանակին և պատշաճ կերպով տեղեկություններ տրամադրել ՀՕՏԾ պլանավորման գործընթացի, ինչպես նաև իրականացման ժամկետների և ընթացակարգերի վերաբերյալ: Բացի այդ, ԾԻԿ-ը պետք է կազմակերպի նաև հանրային իրազեկման հանդիպումներ` ապահովելու համար ԱԵԱ մասնակցությունը և իրազեկումը փոխհատուցման վճարման և վերաբնակեցման ընթացակարգերի վերաբերյալ:
  Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակում (ՀՕՏՇ) ամրագրված սկզբունքների համաձայն Ծրագրի տարբեր փուլերում (պլանավորում, իրականացում և մոնիտորինգ) պետք է իրականացնել հետևյալ գործողությունները.

ա) ՀՕՏԾ-ի հայերեն տարբերակները տրամադրել մարզպետարաններին և համայնքապետարաններին;
բ) ՀՕՏԾ-երը տեղադրել ՏԿՆ և ԱԶԲ-ի կայքերում;
գ) բաժանել հասարակության իրազեկման հայերեն բրոշյուրներ և տեղեկատվական թերթիկներ:

ԱԵԱ և այլ շահառուների ակտիվ մասնակցությունն ապահովող գործընթացներն ու մեխանիզմները պետք է մանրամասն ներկայացվեն ՀՕՏԾ-երում, ներառյալ ժամկետը, մասնակիցների ցուցակը և խորհրդատվական հանդիպումների արձանագրությունները:
Համայնքային իշխանությունները պետք է իրազեկվեն ծրագրի մասին, և նրանցից աջակցություն պետք է խնդրել ազդեցության ենթակա գույքի հաշվառման/գույքագրման, ԱԵԱ ցուցակագրման և վնասի չափման նպատակով մանրամասն հետազոտության իրականացման հարցում:
Ծրագրի այն հատվածներում, որտեղ առկա չէ հողերի օտարման և տարաբնակեցման անհրաժեշտություն, այնուամենայնիվ Ծրագրի առանձին հատվածների շինարարության մեկնարկից առաջ պետք է իրականացնել հանրային իրազեկման հանդիպումներ ճանապարհի երկայնքով տեղակայված և Ծրագրի անմիջական ազդեցությունը կրող համայնքներում, որի ընթացքում պետք է ներկայացվեն Ճանապարհի շինարարության ընթացքում և շինարարության ավարտիվ հետո հնարավոր ազդեցությունները, ճանապարհային անվտանգության միջացառումները և այլ մանրամասներ: Հանրային իրազեկման հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը և առաջարկությունները պետք է պատշաճ կերպով արձանագրվեն և քննարկվեն:
Հանրային իրազեկման հանդիպումներ պետք է իրականացվեն յուրաքանչյուր ենթածրագրի իրականացման հիմնական փուլերում` ապահովելով ազդակիր համայնքների և այլ շահառուների լիարժեք մասնակցությունը Ծրագրի պլանավորմանն ու իրականացմանը:
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10