«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Տրանշ 2


Տրանշ 2 (Աշտարակ – Թալին) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 42կմ 

Երկրորդ տրանշի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2011 թ-ի մայիսի 30-ին:

Նախագծային աշխատանքներ իրականացնող խորհրդատու կազմակերպությունն է ֆրանսիական Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ ընկերությունը:

Կապալառու կազմակերպությունն է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը:

Կառավարման խորհրդատու և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունն է ֆրանսիական «Սաֆեժ» եւ իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունը:

Երկրորդ տրանշի շինարարության պայմանագրային գինն է 179,6 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ հարկերը: Վարկատու՝ Ասիական զարգացման բանկ:

 

Երկրորդ տրանշով իրականացվող աշխատանքների նկարագիրը.

1. Աշտարակ – Թալին 42 կմ երկարության հատվածի վերակառուցում և ներկայումս երկշարք ճանապարհի լայնացում մինչև քառաշարք ճանապարհի:
2. Խորհրդատվական ծառայություններ և ծրագրի կառավարում. այդ թվում նաև ուսումնասիրությունների նախապատրաստում և ներդրումային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող հետագա ծրագրերի մանրամասն նախագծերի, պլանների, շինարարության նկատմամբ վերահսկողության իրականացում, մրցութային փաստաթղթերի նախապատրաստում, գնումներ և կարողությունների հզորացումը:

  Աշտարակ - Թալին
Ընդհանուր երկարություն 42 կմ, որից`
15.32 կմ հատվածի համար նախատեսված է նոր ծրագիծ, իսկ 26.58 կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի մինչև քառաշարք ճանապարհ լայնացման աշխատանքները և զուգահեռ երկրորդ ուղղու կառուցումը:
Ծածկի լայնություն 26.4 մ
Հիմնական աշխատանքներ - Ներկայումս երկշարք ճանապարհի վերակառուցում քառաշարք ճանապարհի , 29+600 կմ ից մինչև 71+500 կմ;
- Ընդհանուր առումով ինը փոխհատումների վերակառուցում, որոնցից երեքը՝ վերգետնյա անցումներ են, իսկ վեցը՝ ստորգետնյա;
- Ընդհանուր քանակով 15 T-աձև հատումների կառուցում՝ տեղական ճանապարհների/ համայնքների հետ կապ ապահովելու նպատակով;
- Ուժեղացված բետոնյա կառույցները ներկայացնում են 18 գյուղատնտեսական անցումներ, որոնցից 10 տեխնիկայի, իսկ 8-ը՝ անցորդների համար և 124 ջրահեռացման և ջրամատակարարման համար:
Ծածկ Ծածկը կպարունակի 18 սմ կոպճային բնական շերտ, 15 սմ ավազակոպճային ենթահիմքից, 18 սմ խճային հիմք և 26 սմ բետոնյա ծածկից
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10