«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Տրանշ 1


Տրանշ 1 (Երևան – Աշտարակ 11,4կմ, Երևան – Արտաշատ 19,6կմ) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 31կմ 


Առաջին տրանշի վարկային համաձայնագիրը կնքված է 2009 թ-ի հոկտեմբերի 12-ին:

Նախագծային աշխատանքներ իրականացնող խորհրդատու կազմակերպությունն է ֆրանսիական Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ ընկերությունը:

Կապալառու կազմակերպությունն է իսպանական Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը:

Կառավարման խորհրդատու և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունն է ֆրանսիական «Սաֆեժ» եւ իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունը:

Առաջին տրանշի շինարարության պայմանագրային գինն է 70,4 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ հարկերը: Վարկատու՝ Ասիական զարգացման բանկ:

Առաջին տրանշով իրականացված աշխատանքների նկարագիրը.

1. Երևան – Աշտարակ հատվածի 11,4 կմ-ը ամբողջությամբ ապամոնտաժվել և նորացվել է ճանապարհային կառուցվածքն ու ճանապարհային պաստառը:
2. Երևան – Արարատ 38,1 կմ երկարությամբ հատվածը, որի Երևան – Արտաշատ 19,6 կմ տեղամասում իրականացվել է վերակառուցում, իսկ Արտաշատ – Արարատ տեղամասում՝ երթևեկության անվտանգության բարելավում, ներառյալ ճանապարհային նշանները, շարժման ուղղությունների ցուցանակները, ուղղորդ սյուները, արգելափակոցները, ճանապարհային գծանշումները, սպասման գոտիները և այլն:
Աշխատանքներն իրականացվել են ճանապարհի առկա պաստառի շրջանակում, առանց հողերի հավելյալ օտարման և տարաբնակեցման:

  1. Երևան – Աշտարակ 2. Երևան - Արտաշատ
Ընդհանուր երկարություն 11.4 կմ 19.6 կմ
Ծածկ քառաշարք, լայնություն 20.4 մ 29.7 մ
Հիմնական աշխատանքներ Գոյություն ունեցող ասֆալտե ծածկի ապամոնտաժում, ենթահիմքի վերակառուցում, բետոնյա ծածկի տեղադրում (h=26 սմ), առկա արհեստական կառույցների վերակառուցում Գոյություն ունեցող ասֆալտե ծածկի միջինում 3 սմ-ի ֆրեզում, բետոնյա շերտի տեղադրում (h=24 սմ), ջրահեռացման համակարգի կառուցում, երթևեկության անվտանգության բարելավում, ներառյալ երթևեկության և ուղղությունների նշանների տեղադրում
Ուղեանցների թևերի վերակառուցում/ վերանորոգում - Եղվարդ – Աշտարակ
- Մուղնի – Վանաձոր
- Փարպի
- Բյուրական
- Մասիս
- Մխչյան
- Դիմիտրով
- Արտաշատ
Այլ աշխատանքներ Հիմնական հատվածներում և ուղեանցներում լուսավորության բարելավում Հիմնական հատվածներում և ուղեանցներում լուսավորության բարելավում

3. Արտաշատ – Արարատ հատվածում իրականացվել են երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ՝ գծանշումներ և ճանապարհային նշանների և ուղղությունների ցուցանակների տեղադրում:

 

Ճանապարհահատվածների հանձնումը պատվիրատուին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, տեղի է ունեցել 2016 թվականի հունիսին:

 

Ինչ վերաբերում է հանձնումից հետո Տրանշ 1-ի որոշ հատվածներում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, ապա դրանք իրականացվում են 2016 թվականի հունիսից մեկնարկած «Մ 2 Երևան-Արտաշատ և Մ 1 Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի և 1 կամրջի վերակառուցում/կառուցում/վերականգնում»  ծրագրի ներքո, որի շրջանակներում վերակառուցվում են Մ 2 Երևան-Արտաշատ  ճանապարհահատվածի գոյություն ունեցող 6 ուղեանցերը, ինչպես նաև կառուցվում են 2 նոր ուղեանցեր Մարմարաշեն ու Բուրաստան համայնքների տարածքներում: Նույն ծրագրի շրջանակներում Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում վերանորոգվում են 1 ուղեանց և 1 կամուրջ: Նշված աշխատանքները նախատեսվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ տրանշի գնումների պլանով և ֆինանսավորվում են համապատասխան տնտեսված միջոցներից:

© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10