«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները` միանալով վրացական ճանապարհային ցանցին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստներ:
 
Ճանապարհային միջանցքը հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Հայաստանի երկու հարևանների` Իրանի և Վրաստանի հետ` ապահովելով ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ: Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհը երկրի հարավը կապում է հյուսիսի հետ` ապահովելով մուտք Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցք», որը հնարավորություն է տալիս հասնել Փոթի և Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արևելք` Թբիլիսի:
 
 
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Այն բաժանված է առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր:
 
Ծրագրում ընդգրկված ճանապարհների բաժանումն՝ ըստ տրանշերի՝
 
Տրանշ 1 - Երևան-Աշտարակ 11,4կմ և Երևան-Արտաշատ 19,6կմ - ընդամենը՝ 31կմ /տրանշ 1-ի մանրամասներ/
 
Տրանշ 2 - Աշտարակ-Թալին` 42կմ /տրանշ 2-ի մանրամասներ/
 
Տրանշ 3 - Թալին-Լանջիկ 18,7կմ և Լանջիկ-Գյումրի 27,5կմ - ընդամենը՝ 46,2կմ /տրանշ 3-ի մանրամասներ/ 
 
Տրանշ 4 - Արտաշատ-Քաջարան 304կմ և Քաջարան-Ագարակ 42կմ ընդամենը՝ 346կմ /տրանշ 4-ի մանրամասներ/
 
Տրանշ 5 - Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատված՝ 62կմ /տրանշ 5-ի մանրամասներ/:
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10