«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Թափուր աշխատատեղեր


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն հանդիսանում է ՀՀ կառավարության կողմից մշակված ճանապարհաշինական ծրագրերի իրականացնող պետական կառույց:

Ներկայումս ՊՈԱԿ-ը իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», Վանաձոր-Ալավերդի Մ6 ճանապարհի վերակառուցման ծրագիրը, Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագիրը և Բագրատաշենի մաքսակետի կամրջի շինարարության աշխատանքները:

Կազմակերպությանը վերաբերող մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.tpio.am  կայքից:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հրավիրում է հետաքրքրված անձանց հայտեր ներկայացնելու ՊՈԱԿ-ի ներքոնշյալ թափուր պաշտոնների համար`

 

N

Պաշտոնի անվանումը

Հայտի ներկայացման վերջնաժամկետը

1

Գնումների և պայմանագրերի կառավարման մասնագետ

24.06.2017

 

Հայտը պետք է ներկայացնել հայերեն և անգլերեն լեզուներով vacancy@tpio.am էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը կամ ներկայացնել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գրասենյակ` ք.Երևան. Տիգրան Մեծ 4, 3-րդ հարկ հասցեյով:

Յուրաքանչյուր թափուր պաշտոնի համար սահմանված են վերոհիշյալ ժամկետները: Նշված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:

Հայտերը կարող են ներկայացվել մեկ կամ ավելի թափուր պաշտոնների համար:

 

Հայտը պետք է պարունակի հետևյալը.

  1. ուղեկցող նամակ (առավելագույնը` 1 էջ);
  2. ինքնակենսագրություն (Resume կամ CV);
  3. երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները:

 

Հարցերի դեպքում դիմել`  012-201010,09 Լիանա Շառոյան



© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10