«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Բագրատաշենի մաքսակետի կամուրջ


ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) բաղադրիչի իրականացումը հանձնարարվել է ՀՀ տրնասպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ին:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ մրցույթները՝
(ա) Շինարարության տեխնիկական վերահսկողություն իրականացնող խորհրդատուի ընտրություն;
(բ) Բագրատաշենի անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման շինարարության և նախագծման կազմակերպության ընտրություն:

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողով։ Հանձնաժողովի երկու կողմերի անհատական կազմը հաստատվել է ՀՀ և Վրաստանի կառավարությունների կողմից՝ համապատասխանաբար ՀՀ վարչապետի 2015թ․հոկտեմբերի 21-ի N 978-Ա և Վրաստանի կառավարության 2015թ․օգոստոսի 11-ի N 1721 որոշումներով։

Նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով վրացական կողմի հետ կազմակերպվել են մի շարք քննարկումներ, ինչպես անմիջական՝ կամրջի հատվածում, այնպես էլ տեսազանգերի միջոցով։ Կողմերը քննարկել են կամրջի կառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող բնապահպանական, հնագիտական, երկրաբանական, սոցիալական ազդեցության, կամրջի շինարարության և տեխնիկական հսկողության, ենթակառուցվածքների տեղափոխման, մոտեցնող ճանապարհների կառուցման, սահմանի հատման, մաքսային, հարկային, գնումների գործընթացի, իրավական, պայմանագրերի կառավարման և այլ հարցեր։
2015թ․ հոկտեմբերի 26-ին, Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունում տեղի է ունեցել է հայ-վրացական համատեղ միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը, այսպիսով պաշտոնապես սկիզբ է դրվել Դեբեդ գետի վրա կառուցվող նոր՝ «Բարեկամություն» անվամբ կամրջի կառուցման աշխատանքների կազմակերպման գործընթացին։ Համատեղ հանձնաժողովի համանախագահներ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարի առաջին տեղակալ Իլյա Դարչիաշվիլին կարևորել են Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կառուցվող կամրջի անհրաժեշտությունն ու հրատապությունը, նշելով, նոր կամուրջն ավելի կդյուրինացի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։
Կամուրջը նպաստելու է ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը, դյուրինացնելու է առևտուրը Վրաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ:
Սահմանային անցակետերի արդիականացման ծրագրով նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի ժամանակակից ենթակառուցվածքներ, հարմարավետ դարձնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի Եվրասիական տնտեսական և Եվրոպական միության երկրներ մեկնող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները:
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10