«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Հայտարարություններ


 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Բագրատաշեն պետական սահմանի անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի  նախագծմանև շինարարության իրականացմաննպատակով, ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով, հայտարարվել էր էլեկտրոնային մրցույթ։ https://ecepp.ebrd.com կայքի՝ ECEPP-ի համակարգի միջոցով սահմանված ժամկետում էլեկտրոնային մրցույթի ընդհանուր հետաքրքրության հայտ է ներկայացրել 7մասնակից, որոնց հայտերը  էլեկտրոնային համակարգում բեռնվել են  և համարվել են հետագա գնահատման համար ընդունելի։


  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ծրագրի անվանում` Հյուսիսային միջանցքի  արդիականացման ծրագիր. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կողմից Բագրատաշենի պետական սահմանի անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցում․

 

Երկիրը – Հայաստան, Վրաստան
Բիզնես հատվածը - Տրանսպորտ
Ծրագրի ID - 43826
Մրցույթի իրականացման No. - 3954871.
Մրցույթի իրականացման անվանումը – Բագրատաշենի պետական սահմանի անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի  նախագծում և շինարարություն

 

Պատվիրատու՝  - Հայաստանի Հանրապետություն և Վրաստան 
Ծանուցման տեսակը - Հետաքրքրության հայտի հրավեր՝ երկու փուլ

 

Գնման բնույթ՝  Աշխատանքներ
Գնումների ընդհանուր ծանուցման հրատարակում՝- 16/03/2016 15:50
Թողարկման ամսաթիվ՝  27/07/2016 09:00
Փակման ամսաթիվ՝ 20/09/2016 09:00

 

  Պատվիրատուները վերոնշյալ ծրագրի համար համատեղ  օգտագործելու են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից տրամադրվող վարկային միջոցները: Գնումների գործընթացը իրականացվելու է  ՎԶԵԲ-ի  գնումների քաղաքականությանն ու  կանոններին համապատասխան:

 

  Ֆինանսավորման մանրամասներ.

  Ծրագրի իրականացման նպատակով կօգտագործվեն ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցները։ Կամրջի նախագծման և կառուցման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը կբաշխվի երկու Պատվիրատուների վարկային միջոցների հաշվին: Պատվիրատուն կֆինանսավորի վարկային միջոցների հաշվին իրականացվող գործարքներից առաջացող անուղղակի հարկերը՝ ԱԱՀ-ն:

 

  ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցները չեն կարող օգտագործվել որևէ վճարման կամ ապրանքների ձեռքբերման համար, եթե նման վճարումը կամ ձեռքբերումը արգելվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, Միավորված ազգերի կանոնադրության VII գլխի և Պատվիրատու երկրների  օրենսդրության կամ պաշտոնական կանոնադրության համաձայն:

 

  Վերոնշյալ մրցութային գործընթացը հասանելի է ցանկացած ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների համար:

 

  Պատվիրատուն այժմ մրցույթ է հրավիրում վերոնշյալ պայմանագրի (երի) համար: 

  Փաթեթ # CW-SBB_01, Բագրատաշենի կամրջի նախագծում և կառուցում

  Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ) և Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը (Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտ), (Գործատու և /կամ Գործատուներ) մտադիր են օգտագործել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (Բանկի) կողմից տրամադրվող վարկի միջոցները Սադախլո-Բագրատաշեն սահմանային անցակետի նոր կամրջի նախագծման և կառուցման իրականացման ֆինանսավորման  համար:

 

  Դեբեդ գետի վրա նոր կամրջի նախագծման և  շինարարական աշխատանքները  ներառում են, նոր կամրջի նախագծում և կառուցում։ Այն պարունակում է երկու առանձին թռիչքային ծածկ, որոնք միացնելու են Դեբեդ գետի հայկական կողմի առկա սահմանային անցակետի ենթակառուցվածքը վրացական կողմի ենթակառուցվածքին։ Կամուրջը անցնելու է Դեբեդ գետի  և վրացական հատվածում գործող երկաթգծի վրայով:

 

  Պայմանագիրն ակնկալվում է մեկնարկել 28/12/2016թ-ին, ընդհանուր ժամանակահատվածն է՝ 42 ամիս, ներառյալ նախագծման և շինարարության 18 ամիսը, և թերությունների վերացման ժամանակահատվածի 24 ամիսը:

 

  Կիրառվում է երկփուլանի մրցութային ընթացակարգ, որը կընթանա հետևյալ կերպ.

(ա)  Մրցույթի առաջին փուլը բաղկացած կլինի միայն տեխնիկական առաջարկից, առանց որևէ գնային հղումների,  և մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական և կոմերցիոն պայմանների  ցանկացած շեղումներից, կամ այլ այլընտրանքային տեխնիկական լուծումներից, որը մրցույթի մասնակիցը ցանկանում է առաջարկել դրանց հիմնավորումներով, պայմանով, որ դրանք չեն փոխի ծրագրի հիմնական նպատակները:  Առաջին փուլի առաջարկները գնահատելուց հետո  պատվիրատուն պարզաբանման հանդիպման կհրավիրի մրցույթի յուրաքանչյուր մասնակցի, ով բավարարում է որակավորման չափանիշները և ով ներկայացրել է տեխնիկապես համապատասխան հայտ: Մրցույթի բոլոր նման մասնակիցների առաջարկները կվերանայվեն հանդիպման ընթացքում, և բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, լրացումները և այլ ճշգրտումները կնշվեն և կարձանագրվեն:

Միայն որակավորված մասնակիցները, ովքեր առաջին փուլում ներկայացրել են տեխնիկապես համապատասխան և ընդունելի  հայտ, կհրավիրվեն մասնակցելու երկրորդ փուլին:

(բ)   Մրցույթի երկրորդ փուլը բաղկացած կլինի թարմացված տեխնիկական հայտից, ներառելով Գործատուի կողմից պահանջվող բոլոր փոփոխությունները, համաձայն  պարզաբանման հանդիպման ընթացքում արձանագրված, կամ, անհրաժեշտության դեպքում, արձանագրված որևէ փոփոխություն մրցութային փաստաթղթերում, որոնք տրամադրվել են մրցույթի առաջին փուլի հայտերը ներկայացնելուց հետո և կոմերցիոն հայտից: 

 

  Առաջին փուլի հայտերը պետք է ներկայացվեն վերը նշված ամսաթվին և ժամանակին:

  Սույն մրցույթը կիրականացվի  էլեկտրոնային գնումների միջոցով՝ օգտագործելով ՎԶԵԲ-ի  էլեկտրոնային գնումների հարթակը (ECEPP): Հետաքրքրված հայտատուները պետք է գրանցվեն ECEPP-ում՝ այս հղման միջոցով՝ https://ecepp.ebrd.com/respond/G48PQZB992 և արտահայտեն իրենց հետաքրքրությունը մրցույթին: Ամբողջական պայմանները ներառված են Մրցութային փաստաթղթերում (մրցույթի տվյալների բաժնում)

 

  Հավանական մասնակիցները, ովքեր գրանցվել են ՎԶԵԲ-ի հաճախորդների էլեկտրոնային գնումների հարթակում և հետաքրքրության հայտ են ներկայացրել կարող են օգտվել մրցութային փաստաթղթերից անվճար  և պահանջել պարզաբանում և հետագա տեղեկատվություն պատվիրատուից ՎԶԵԲ-ի հաճախորդների էլեկտրոնային գնումների հարթակի միջոցով:

 

  Այլ տեղեկատվություն.

   Կապալառուի նախագիծը պետք է համապատասխանի մրցութային փաստաթղթերում ներառված տեխնիկական ստանդարտներին և նորմերին: Ցանկացած վիճարկվող խնդիր պետք է  լուծվի մրցութային փաստաթղթերում նշված չափանիշներին համապատասխան: Մրցույթին մասնակցող ընկերության փորձառության բացակայության դեպքում ընկերությունը կարող է մասնակցել համատեղ ձեռնարկության գործընկերություն այլ ընկերությունների հետ: Նման դեպքերում մրցութային փաստաթղթերը պետք է ներառեն մասնակցող ընկերության և համատեղ մասնակցող ձեռնարկության միջև կնքված համաձայնագիրը՝ նշելով յուրաքանչյուր գործընկերոջ տվյալները, ինչպես նաև որ ընկերությունն է համարվում  առաջատար գործընկեր և բաժնեմասերի բաշխումը գործընկերների միջև։ Մասնակից կողմերը պետք է հստակ սահմանեն, որ համատեղ ձեռնարկության բոլոր գործընկերները գործատուի նկատմամբ պայմանագրի շրջանակներում համատեղ և առանձին կրում են պատասխանատվություն։

 

   Կամրջի շինարարությունը կիրականացվի պայմանագրի շրջանակներում` կապալառու և երկու գործատուներ:

  Պատվիրատուի հասցեն՝

 Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի նախարարություն

 «Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

 Հասցե՝  Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան 0002, Պուշկինի 58

 Հեռ. +374 (60) 50 68 70

 Կոնտակտային անձ՝ Էռնա Ամիրխանյան – Գնումների և պայմանագրերի կառավարման մասնագետ    

 Էլեկտրոնային հասցե՝ erna.amirkhanyan@northsouth.am

 

 Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն

 Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտ

 Հասցե՝  Վրաստան, Թբիլիսի 0160, Ալ. Կազբեգի փ. 12

 Հեռ. +995 (322) 37 05 08

 Կոնտակտային անձ՝ Լուկա Մոսաշվիլի - Արտասահմանյան ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ

Էկելտրոնային հասցե՝ luka.mosashvili@georoad.ge

 


 

 2016 ապրիլի 15

Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Բագրատաշեն պետական սահմանի անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման տեխնիկական հսկողություն իրականացնող խորհրդատուի ընտրություն նպատակով, ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով, հայտարարվել էր էլեկտրոնային մրցույթ։ https://ecepp.ebrd.com կայքի՝ ECEPP-ի համակարգի միջոցով սահմանված ժամկետում էլեկտրոնային մրցույթի ընդհանուր հետաքրքրության արտահայտման հայտ է ներկայացրել 25 մասնակից, որոնց հայտերը  էլեկտրոնային համակարգում բեռնվել են  և համարվել են հետագա գնահատման համար ընդունելի։


 

2016թ. մարտի 21

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Ծրագրի անվանումը` Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կողմից Բագրատաշենի պետական սահմանի անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցում.

Երկիրը` Հայաստան, Վրաստան.
Բիզնես հատվածը` Տրանսպորտ.
Ծրագիրը՝ ID 43826.
Մրցույթի իրականացման N. 3954871.
Գնման անվանումը` Բագրատաշենի պետական սահմանի անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն,
Պատվիրատուի անունը՝ Հայաստանի Հանրապետություն և Վրաստան 
Ծանուցման տեսակը ՝ Հետաքրքրության հայտի հրավեր 
Գնման բնույթը՝ Խորհրդատվական ծառայություն 
Փակման ամսաթիվ՝ 15/04/2016 08:00


Պատվիրատուները վերոնշյալ ծրագրի համար համատեղ օգտագործելու են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից տրամադրվող վարկային միջոցները: Գնումների գործընթացը իրականացվելու է ՎԶԵԲ-ի գնումների քաղաքականությանն ու կանոններին համապատասխան:


Ֆինանսավորման մանրամասներ.
1. Ծրագրի իրականացման նպատակով կօգտագործվեն ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված վարկը, ինչպես նաև Պատվիրատուների սեփական միջոցները,
2. Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի ֆինանսավորումը կբաշխվի երկու Պատվիրատուների վարկային միջոցների հաշվին: 
3. Պատվիրատուն կֆինանսավորի վարկային միջոցների հաշվին իրականացվող գործարքներից առաջացող անուղղակի հարկերը:


ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցները չեն կարող օգտագործվել որևէ վճարման կամ ապրանքների ձեռքբերման համար, եթե նման վճարումը կամ ձեռքբերումը արգելվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, Միավորված ազգերի կանոնադրության VII գլխի և Պատվիրատու երկրների օրենսդրության կամ պաշտոնական կանոնադրության համաձայն:


ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող վարկային միջոցները հասանելի կլինեն ցանկացած ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների համար:


Առաջադրանքի հիմնական նպատակն է. 
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ) և Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը (Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտ), այսուհետ Պատվիրատու և /կամ Պատվիրատուներ, մտադիր են օգտագործել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող վարկի մի մասը Սադախլո-Բագրատաշեն սահմանային անցակետի նոր կամրջի նախագծման և շինարարության իրականացման նկատմամբ տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագրի արժեքի համար: 
Խորհրդատվական աշխատանքները ներառում են, ի թիվս այլոց, Ինժեների պարտականությունների իրականացումը շինարարական աշխատանքների պայմանագրի համաձայն, որը հիմնվելու է Գործարանների և նախագծման-շինարարության համար FIDIC Պայմանագրի պայմանների հիման վրա (Դեղին գիրք, 1-ին հրատարակություն, 1999 թ.): Պայմանագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները ներառում են Դեբեդ գետի վրա նոր կամրջի նախագծումն ու կառուցումը, այդ թվում նախագծման և շինհրապարակի հետազոտման բոլոր աշխատանքները, նոր կամրջի շինարարությունը, որը ներառելու է երկու առանձին հարթակ, որոնք կմոտեցնեն Դեբեդ գետի հայկական կողմի առկա սահմանային անցակետի ենթակառուցվածքը, Դեբեդ գետի ջրանցքը և Դեբեդ գետի վրացական կողմի երկաթգիծը: Քանի որ կամրջի շինարարությունը կիրականացվի եռակողմ պայմանագրի շրջանակներում՝ Կապալառու և երկու Պատվիրատուներ , ապա Ինժեների ծառայությունների մատուցման պայմանագիրը նույնպես եռակողմ կլինի: Սույն ծառայությունների հիմնական առանձնահատկությունն է տրամադրել նախագծային և շինարարական աշխատանքների ակտիվ վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի իրավական ակտերին համապատասխան: 
Աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2016թ 4-րդ եռամսյակին: Ընդհանուր ժամանակահատվածը կազմելու է 44 ամիս, ներառյալ շինարարության 18 ամիսները, թերությունների վերացման ժամանակաշրջան 24 ամիս, կատարողական վկայականի տրամադրում՝ 2 ամիս: Սույն խորհրդատուի ընտրությունը կանցկացվի էլեկտրոնային գնումների միջոցով՝ օգտագործելով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային գնումների հարթակը (ECEPP):
Հետաքրքրված հայտատուները պետք է գրանցվեն ECEPP-ում՝ այս հղման միջոցով՝ 
https://ecepp.ebrd.com/respond/PSA55S8652:


Կարճ ցուցակում ընդգրկվող խորհրդատվական ընկերությունների կարողությունը և փորձը որոշելու նպատակով ներկայացվող տեղեկատվությունը պետք է ներառի հետևյալը.

• Ընկերության համառոտ նկարագիր, կազմակերպություն և անձնակազմ, 
• Նախորդ ոչ ավելի քան 5 տարիների ընթացքում ձեռնարկվող նմանատիպ աշխատանքների փորձի մասին մանրամասն տեղեկատվություն, ներառյալ կատարված աշխատանքների վայրերի մասին. 
• Այն անձնակազմի ինքնակենսագրականները, որոնք իրականացնելու են տեխնիկական հսկողությունը: 

Վերոնշյալ տեղեկատվությունը չպետք է գերազանցի 25 էջը: 
Համաձայն սույն հետաքրքրության հայտի հրավերի՝ Պատվիրատուի կողմից կկազմվի որակավորված ընկերությունների կարճ ցուցակ, որոնք կհրավիրվեն ներկայացնելու առաջարկները:


Այլ տեղեկատվություն՝ 
Հետաքրքրության հայտը անգլերեն լեզվով պետք է ներկայացվի ECEPP համակարգի միջոցով, բայց ոչ ուշ քան ECEPP համակարգով սահմանված վերջնաժամկետը: 
Հետաքրքրության հայտը չպետք է գերազանցի 25 էջը, առանց ինքնակենսագրականների:


Խորհրդատուի համառոտ նկարագիրը.

Խորհրդատուն պետք է լինի ընկերություն կամ մի շարք ընկերություններ, որոնք ունեն հիմնավոր վարչական կառավարման փորձ նմանատիպ շինարարական աշխատանքներում, նախագծման գործում իրականացրած վերահսկման աշխատանքներ՝ համադրելի կլիմայական և երկրաբանական պայմաններով:


Նախորդ հինգ տարիների ընթացքում ձեռնարկված նմանատիպ աշխատանքների մանրամասները յուրաքանչյուր ծրագրի համար պետք է ներառեն նվազագույնը հետևյալը՝ 
- ծրագրի անվանում, վայր, և համառոտ նկարագիր,
- ընկերության պայմանագրային դերը,
- ցանկացած մասնաճյուղի կամ մայր ընկերությունների ներկայությունը և դրանց համապատասխան դերը, 
- մեկնարկային և ավարտման ամսաթվերը,
- պայմանագրային արժեքները, 
- պատվիրատուի անունը և ֆինանսավորման աղբյուրը, 
- իրականացված գործառույթներ և առաջադրանքներ, այդ թվում կիրառելի ազգային և/կամ միջազգային կանոնակարգերը և/կամ ստանդարտները և վկայականները, և եթե դատական գործընթացով կամ այլ պաշտոնական հարցմամբ խորհրդատվական ընկերությունը համարվել է ներգրավված կոռուպցիոն կամ խարդախ գործողություններում, հետաքրքրության հետ միասին պետք է ներկայացվեն նման գործընթացի կամ հարցման արդյունքների մանրամասները:


Պատվիրատուին իրավունք է վերապահում կարճ ցուցակում չընդգրկել այն խորհրդատվական ընկերությունները, որոնք ներգրավված են եղել կոռուպցիոն, խարդախ կամ այլ արգելված գործողություններում, անկախ հետաքրքրության հայտի տեխնիկական գնահատման արդյունքներից: 
Հարկ է հաշվի առնել, որ կապալառուի նախագիծը պետք է հիմնված լինի նաև հայկական և վրացական տեխնիկական ստանդարտների և նորմերի վրա, և խորհրդատուն պետք է տիրապետի այն: Եթե ընկերությունը գտնում է, որ չունի աշխատանքների համար անհրաժեշտ փորձառություն, ապա կարող է ստեղծել համատեղ ձեռնարկության գործընկերություն այլ ընկերությունների հետ: Նման դեպքերում հետաքրքրության հայտը պետք է տրամադրի վերոնշյալ մանրամասները յուրաքանչյուր գործընկերոջ համար, նշելով, թե որ ընկերությունն է առաջատար գործընկերը: 
Ակնկալվում է, որ խորհրդատուի աշխատանքային խումբը պետք է ներառի առնվազն հետևյալ մասնագետներին, որոնք տիրապետում են տեխնիկական, ինժեներական և շինարարական հմտություններին՝ ունենալով համապատասխան ընդհանուր փորձառություն և առաջարկվող հաստիքների հատուկ փորձառություն:


Հիմնական փորձագետներ 
Խմբի ղեկավար /Կամրջի գծով ավագ ինժեներ (15 տարիների ընդհանուր և 10 տարիների հատուկ փորձառություն). 
Գլխավոր նախագծող ինժեներ (15 տարիների ընդհանուր և 10 տարիների հատուկ փորձառություն).
Կամրջի ինժեներ /Խմբի ղեկավարի տեղակալ (10 տարիների ընդհանուր և 8 տարիների հատուկ փորձառություն).
Որակի վերահսկման գծով մասնագետ (15 տարիների ընդհանուր և 10 տարիների հատուկ փորձառություն).
Գեոտեխնիկական ինժեներ (15 տարիների ընդհանուր և 10 տարիների հատուկ փորձառություն).


Ոչ հիմնական փորձագետներ 
Ինժեներ-Նախահաշվորդ (8 տարիների ընդհանուր և 5 տարիների հատուկ փորձառություն).
Ճանապարհային անվտանգության մասնագետ (8 տարիների ընդհանուր և 5 տարիների հատուկ փորձառություն)
Պայմանագրային մասնագետ (8 տարիների ընդհանուր և 3 տարիների հատուկ փորձառություն)
Սոցիալական մասնագետ (7 տարիների ընդհանուր և 3 տարիների հատուկ փորձառություն)
Բնապահպանական մասնագետ (10 տարիների ընդհանուր և 5 տարիների հատուկ փորձառություն)
Հետաքրքրության հայտը պետք է գնահատվի հետևյալ չափանիշներով (ենթաչափանիշ) համապատասխան կշիռներով (%):
Ընկերության համառոտ նկարագիր - 10%, ներառյալ (հիմնական գործունեություն և տարիների փորձ, 5%, տեխնիկական և վարչական ունակություններ - 5%);
Փորձը 90%, ներառյալ (խորհրդատվական բնորոշ աշխատանքների փորձ - 60%, տարածաշրջանին խորհրդատվական բնորոշ աշխատանքների փորձ -30%).


Պատվիրատուի հասցեն՝
Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի նախարարություն
Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան 0002, Պուշկինի 58
Հեռ. +374 (60) 50 68 70
Կոնտակտային անձ՝ Էռնա Ամիրխանյան – Գնումների և պայմանագրերի կառավարման մասնագետ 
Էկելտրոնային հասցե՝ erna.amirkhanyan@northsouth.am


Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտ
Հասցե՝ Վրաստան, Թբիլիսի 0160, Ալ. Կազբեգի փ. 12
Հեռ. +995 (322) 37 05 08
Կոնտակտային անձ՝ Լուկա Մոսաշվիլի - Արտասահմանյան ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ 
Էկելտրոնային հասցե՝ luka.mosashvili@georoad.ge


 

2016թ. մարտի 16 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ

Հայաստանի Հանրապետության հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի

շրջանակներում՝Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի

 «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման մասին 

 

Ծրագրի անվանում`

Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կողմից Բագրատաշենի պետական սահմանի անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցում:

Երկիր` Հայաստան, Վրաստան

Բիզնես հատված` Տրանսպորտ
Ծրագրի ID` 43826
Գնման տեսակ` Նախագծման և շինարարական աշխատանքներ, Խորհրդատվական ծառայություն,
Պատվիրատուի անունը` Հայաստանի Հանրապետություն և Վրաստան  
Ծանուցման տեսակ` Գնումների ընդհանուր ծանուցում

 

Պատվիրատուները վերոնշյալ ծրագրի համար համատեղ  օգտագործելու են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից տրամադրվող վարկի միջոցները:

 

Ֆինանսավորման մանրամասներ.

  1. Ծրագրի հաշվարկված արժեքը կազմում է  ընդամենը 10,000,000 Եվրո,
  2. Ծրագրի իրականացման նպատակով կօգտագործվեն ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված վարկը, ինչպես նաև Պատվիրատուների սեփական միջոցները,
  3. Պատվիրատուները կֆինանսավորեն ծրագրի իրականացման ընթացքում առաջացող բոլոր հարկերը:

 

Ծրագրի հիմնական նպատակն է արդիականացնել և բարելավել սահմանային անցակետն ու ճանապարհային մուտքի ենթակառուցվածքները Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև սահմանի երկայնքով՝ դյուրինացնելով անձանց և տրանսպորտային միջոցների  միջսահմանային շարժը, դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային առևտրի զարգացմանն ու համագործակցությանը: 

  Ֆինանսավորման բաղադրիչներն են՝

- Բագրատաշենի նոր կամրջի նախագծում և շինարարություն (երկկողմանի կամուրջ հանդիպակաց երթևեկելի հոսքերի համար),

- Վերոնշյալ նախագծման և շինարարության պայմանագրի վերահսկում:

Վերոնշյալ մրցույթները նախատեսվում է մեկնարկել 21/03/2016թ-ին:
               ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող վարկի միջոցներից ֆինանսավորվող պայմանագրերը բաց կլինեն ցանկացած ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների համար: 

               ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցները չեն կարող օգտագործվել որևէ վճարման կամ ապրանքների ձեռքբերման համար, եթե նման վճարումը կամ ձեռքբերումը արգելվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, Միավորված ազգերի կանոնադրության VII գլխի և Պատվիրատու երկրների  օրենսդրության կամ պաշտոնական կանոնադրության համաձայն:

            Ծրագրով նախատեսված մրցույթները կանցկացվեն էլեկտրոնային գնումների միջոցով՝ օգտագործելով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային գնումների հարթակը:  Հետաքրքրված հայտատուները պետք է գրանցվեն ECEPP-ում՝ այս հղման միջոցով՝ https://ecepp.ebrd.com/delta/viewNotice.html?displayNoticeId=3954549 :

 

Պատվիրատուների հասցեներ՝

Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի նախարարություն

«Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

Հասցե՝  Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան 0002, Պուշկինի 58

Հեռ. +374 (60) 50 68 70

Կոնտակտային անձ՝ Էռնա Ամիրխանյան – Գնումների և պայմանագրերի կառավարման մասնագետ

Էկելտրոնային հասցե՝ erna.amirkhanyan@northsouth.am

 

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն

Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտ

Հասցե՝  Վրաստան, Թբիլիսի 0160, Ալ. Կազբեգի փ. 12

Հեռ. +995 (322) 37 05 08

Կոնտակտային անձ՝ Նուգզար Գասվիանի- Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի նախագահի պաշտոնակատար

Էկելտրոնային հասցե՝ info@georoad.ge

© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10