«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Ծրագրի իրականացման կազմակերպություն


«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն» իրականացվում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կողմից, որը հանդիսանում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ կազմակերպությունը:

 

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հիմնադրվել էր ՀՀ կառավարության 2010 թ.-ի մարտի 11-ի N 446-Ն որոշմամբ:

 

ՀՀ կառավարության 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ի N 1304-Ա որոշմամբ «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեցին ու միավորվեցին և 2017թ.-ի  մարտի 1-ին ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 217-Ա հրամանով հաստատվեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ստեղծումը:

 

------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ծրագրի կառավարման խորհուրդը Ծրագրի համակարգող և վերահսկող մարմին է, որի հիմնական գործառույներն են`
- Ծրագրի իրականացման քաղաքականության, ռազմավարական ուղղվածության և պլանավորման ուղղորդում,
- Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված միջոցների համակարգում և կառավարում,
- Ծրագրի իրականացման կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն:
 

----------------------------------------------------------------------


ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթներն են.

  • առանձին տրանշերի ֆինանսավորմանը հավակնող ծրագրերի ընտրություն,
  • գնումների պլանավորում և իրականացում,
  • ծրագրի նախագծերի քննություն, վերանայում և հավանության արժանացում,
  • օժանդակություն ընտրված կապալառուներին և խորհրդատուներին,
  • ֆինանսական հսկողություն, ներառյալ Ծրագրի հաշվապահության վարում,
  • առանձին ծրագրերի մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում,
  • օժանդակություն բնապահպանական և սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացմանը,
  • Ծրագրի իրականացման և արդյունքների մոնիտորինգ և զեկույց,
  • նախագծման և շինարարարական աշխատանքների վերահսկում,
  • ծրագրի արդյունավետ իրականացման ղեկավարում,
  • շահագործման և պահպանման մոդելների ներդնում և կառավարում` ներառյալ կատարողականի վրա հիմնված պետական-մասնավոր համագործակցությամբ:

 

© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10