Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագիրը ընդգրկում է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ արդյունավետ, անվտանգ և կայուն տրանսպորտային ցանց:
Ծրագրի իրականացման շրջանակներում Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրերն իրականացվում են համաձայն ՀՀ գործող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, ԱԶԲ ոչ կամավոր վերաբնակեցման քաղաքականության, ինչպես նաև Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակների:
Northsouth.am կայքը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ առնչվող նյութերի շտեմարանն է, որն ընդգրկում է 2012թ. մայիսից մինչև 2017թ. մարտ ժամանակաշրջանի տեղեկատվությունը։
ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 15-ի N 1304-Ա որոշմամբ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի վերակազմակերպման և միավորման արդյունքում 2017թ.-ի մարտի 1-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 217-Ա հրամանով ստեղծվեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին վերաբերող տեղեկատվությունը կառուցվածքային փոփոխությունից հետո զետեղվում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում՝ tpio.am։